ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Մելիսա Բեյզենը Վիսկոնսինից (ԱՄՆ) այնքան նման է աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլիին, որ նրան փողոցում կանգնեցնում են և ինքնագիր խնդրում։ Այդ մասին հաղորդում է Daily Star-ը։
«Հայկական Անջելինա Ջոլի». Արփի Գաբրիելյանի արխիվային լուսանկարը հիացրել է նրա հետևորդներին
Երկու երեխաների 37-ամյա մորը հաճախ են կանգնեցում փողոցում և խնդրում սելֆի անել իրենց հետ։ Մելիսայի խոսքով՝ ոմանք սևեռուն նայում են իրեն ու փորձում հիշել, թե ում է հիշեցնում։
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ծածուկ հանդիպում են
View this post on Instagram
Ջոլիի հետ անհավանական նմանությունը դարձել է Մելիսայի մասնագիտությունը․ նա պաշտոնապես աշխատում է որպես դերասանուհու նմանակ երեկույթների և մանկական տոների ընթացքում՝ կրելով Մալեֆիսենտայի և այլ ֆիլմերի հերոսուհիների զգեստներ։
Ինչպես Ջոլին դարձավ Մալեֆիսենտ փերի. տեսանյութ
View this post on Instagram










