03:10 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Հրդեհ Կալիֆոռնիայում. արխիվային լուսանկար

ԱՄՆ–ում 9-ամյա տղան մեղադրվում է 5 մարդու սպանության մեջ

© REUTERS / STEPHEN LAM
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
36 0 0

Ընթացիկ տարվա ապրիլի 6-ին տղան հրդեհել է շրջիկ տուն, ինչի պատճառով միանգամից 5 մարդ է մահացել, այդ թվում` երեք երեխա։ Տան բնակիչներից միայն երկուսին է հաջողվել փրկվել։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ–ում դատելու են 9-ամյա տղային, որը մեղադրվում է միանգամից մի քանի ծանր հանցագործությունների մեջ։ Իլինոյս նահանգում ապրող երեխային մեղադրում են 5 մարդու սպանության և 3 հրկիզումների մեջ, այդ թվում` ծանրացուցիչ հանգամանքներով։ Այս տեղեկությունը տրամադրել է նահանգի դատախազ Գրեգ Մինգերը։

Ընթացիկ տարվա ապրիլի 6-ին տղան հրդեհել է շրջիկ տունը, ինչի պատճառով միանգամից 5 մարդ է մահացել, այդ թվում` երեք երեխա։ Տան միայն երկու բնակչի է հաջողվել փրկվել։

Հրդեհը սկսվել է ուշ երեկոյան, երբ ընտանիքի անդամների մի մասն արդեն պառկել էր քնելու։ Երբ դեպքի վայր են ժամանել հրշեջները, տնից գրեթե ոչինչ չէր մնացել։

Թրամփ. «Իրանը սպառնում է աշխարհի անվտանգությանը»

Մինգերն ավելացրել է, որ երեխային մեղադրանք ներկայացնելու մասին որոշում կայացնելն իր համար դժվար է եղել։

«Դա ողբերգություն է, բայց, փաստն այն է, որ փոքր երեխան մեղադրվում է ամենալուրջ հանցագործություններից մեկի մեջ»,–նշել է դատախազը։

Եթե փոքրիկ ամերիկացուն դատապարտեն, նրան 5 տարի պայմանական ազատազրկում է սպասում։

Ըստ թեմայի

Երկու երեխա տեղափոխվել է հիվանդանոց Արաբկիրի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով
Քանի երեխա է մնացել Հայաստանի մանկատներում
«Աշխարհի որևէ պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից». Մնացականյանի ելույթը ՄԱԿ–ում
թեգերը:
Մեղադրանք, Սպանություն, երեխա, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ