03:06 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Նոբելի արձանը

Հայտնի են գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները

© AFP 2018 / JONATHAN NACKSTRAND
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիրներն այս տարի երկուսն են, քանի որ անցած տարի սկանդալի պատճառով մրցանակը ոչ ոքի չշնորհվեց։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. 2018թ–ի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել լեհ բանաստեղծուհի Օլգա Տոկարչուկը, 2019թ–ի մրցանակակիր` ավստրիացի գրող Պետեր Հանդկեն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ակադեմիայի մշտական քարտուղար Մատս Մալմը հայտարարել է, որ Տոկարչուկը մրցանակը ստացել է «պատմողական երևակայության համար, որը հանրագիտարանային կրքով սահմանների հատումը ներկայացնում է որպես կյանքի ձև»։ Հանդկեն մրցանակը ստացել է «մարդկային գոյության սահմաններն ու առանձնահատկությունները հետազոտող ազդեցիկ աշխատանքի համար»:

​Պարգևատրման արարողությունը տեղի կունենա Ստոկհոլմում դեկտեմբերի 10–ին Դափնեկիրներից յուրաքանչյուրը կստանա մոտ 900 հազար դոլար։

Անհավանական բացահայտումներ կամ հայերից ո՞վ է արժանի Նոբելյան մրցանակի

Անցած տարի գրականության մրցանակը չեղյալ էր հայտարարվել խոշոր սկանդալի պատճառով, որի կենտրոնում էր հայտնվել լուսանկարիչ և մշակույթի ազդեցիկ գործիչ Ժան Կլոդ Առնոն՝ ակադեմիայի անդամ Կատարինա Ֆրոստենսոնի ամուսինը: Առնոն երկար տարիներ ակտիվորեն մասնակցել է գրականության Նոբելյան կոմիտեի գործունեությանը: Բայց 2018 թվականին նրան մեղադրել են դափնեկիրների անունները ժամկետից շուտ լրագրողներին հայտնելու մեջ, բացի այդ, նա Շվեդիայի վերաքննիչ դատարանի առջև է կանգնել սեռական ոտնձգությունների մեղադրանքով:

Նոբելյան՝ աստղաֆիզիկայի բնագավառում. ովքե՞ր են արժանացել Վիկտոր Համբարձումյանի մրցանակին

Ըստ թեմայի

Նոբելյան մրցանակը շնորհվել է թունիսյան քաղաքական կազմակերպությանը
Հայաստանում ապրած ռազմագերին. ինչպես Լորենցը Նոբելյան մրցանակի հասավ ճամբարների միջով
Էկոնոմիկայի նոբելյան մրցանակը շնորհվել է Էնգուս Դիտոնին
թեգերը:
դափնեկիր, գրականություն, Նոբելյան մրցանակ

Գլխավոր թեմաներ