03:06 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Վլադիմիր Զելենսկի

Երբ տղաները գալիս են հասարակաց տուն, տղամարդիկ հեռանում են. Զելենսկին պատասխանել է կատակին

© Sputnik / Stringer
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
131 0 0

Օդեսայի քաղաքապետն Ուկրաինայի նոր իշխանությանը համեմատել է «հասարակաց տուն գնացած պատանիների հետ, երբ նրանց ամեն ինչ դուր է գալիս, բայց ոչինչ անել չեն կարող»։ Նախագահը խոսքի տակ չի մնացել։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովի` նոր իշխանությանն ուղղված կատակին, որն արդեն թևավոր խոսք է դարձել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Զելենսկին ոչ պակաս հումորային պատասխան է տվել 10–ժամանոց ասուլիսի ընթացքում։

Օդեսայի քաղաքապետը Ուկրաինայի նոր իշխանությանը համեմատել է «հասարակաց տուն գնացած տղաների հետ»։ «Ամեն ինչ հավանում են, բայց ոչինչ անել չեն կարող», – ասել է նա։

Մեկնաբանելով այդ արտահայտությունը` Զելենսկին ասել է, որ նրան դուր է եկել այդ կատակը, բայց մի «բայց» կա։

«Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ երբ տղաները գալիս են, տղամարդիկ հեռանում են», – ասել է նախագահը։

Նա ավելացրել է, որ Օդեսայի քաղաքապետի պաշտոնում տեսնում է իր քաղաքում նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Անդրոսովին, բայց վերջինս չի ուզում զբաղվել քաղաքականությամբ։

Զելենսկու կինը ֆուրոր է առաջացրել իր ուլտրանորաձև հագուստով. լուսանկար

Ըստ թեմայի

Զելենսկու ավտոշարասյան միկրոավտոբուսը հարվածել է երեխաներ տեղափոխող ավտոբուսի
«Ինքներդ լուծեք ձեր հարցերը». Զելենսկին կոպտել է օդանավակայանի տնօրենին
Զելենսկին «գաղտնազերծել է» Պուտինի հետ հեռախոսազրույցը Դոնբասի մասին
թեգերը:
Վլադիմիր Զելենսկի, Ուկրաինա

Գլխավոր թեմաներ