09:48 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Թայֆուն

Ճապոնիայում հզոր թայֆուն է մոլեգնում. զոհեր կան

© REUTERS / KYODO
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
90 0 0

Մասնագետներն այս բնական աղետը համեմատել են 61 տարի առաջ Ճապոնիայում տեղի ունեցած թայֆունի հետ, որն ավելի քան 1200 մարդու կյանք խլեց:

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. այսօր Ճապոնիայում տեղի ունեցած հզոր թայֆունի հետևանքով 2 մարդ մահացել են, գրեթե 50-ը` վիրավորվել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, երկրի 18 պրեֆեկտուրաներում տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 51 մարդ:

Շրջված բեռնատարում հայտնաբերվել է տղամարդ, որն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

Գումայի պրեֆեկտուրայում սողանքի հետևանքով 3 մարդ հայտարարվել էին անհետ կորած: Ներկա դրությամբ նրանցից մեկին մահացած են հայտնաբերել: Եվս մեկ անհետ կորած էլ կա Սիձուոկա պրեֆեկտուրայում:

Նշենք, որ «Հագիբիս» թայֆունը պատուհասել է Իձու թերակղզու մոտակայքում գտնվող Հոնսյու կղզին հոկտեմբերի 11-ին: Թայֆունի ուժգնությունը և հնարավոր հետևանքները օդերևութաբանները համեմատել են 1958 թվականին տեղի ունեցած «Իդա» թայֆունի հետ, որը 1269 մարդու մահվան պատճառ դարձավ:

Սարսափելի է. տասնյակ մարդիկ են մահացել «Մանգհուտ» թայֆունի պատճառով. տեսանյութեր

Ըստ թեմայի

«Գոնի» թայֆունի հետևանքով Պրիմորիեում տեղումների ռեկորդային քանակ է գրանցվել
Ճապոնիայում ջրհեղեղի զոհերի թիվն անցել է 220–ից. թայֆունն ամեն ինչ ոչնչացրել է ճանապարհին
թեգերը:
Զոհ, թայֆուն, Ճապոնիա

Գլխավոր թեմաներ