13:21 14 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանն ուզում է հանդիպել Գրետա Թունբերգի հետ

© Sputnik / Асатур Есаянц
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
168 0 0

Բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչը կարող էր օգնել Թունբերգի ծնողներին` սոցցանցերում 16-ամյա աղջկա էջերը կառավարելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի –Sputnik.  Հանրահռչակ բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ, Instagram–ի և ամերիկյան հայտնի ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը կցանկանար հանդիպել էկո ակտիվիստ Գրետա Թունբերգի հետ։ Այս մասին նա հայտնել է Reuters–ին տված հարցազրույցում։

Եվրոպային ոչ թե գլոբալ տաքացում է սպառնում, այլ՝ սառեցում

Քարդաշյանի խոսքով` ինքը հասկանում է կլիմայի փոփոխման հետ կապված մտահոգությունները։ Հեռուստաաստղը կարող էր օգնել Թունբերգի ծնողներին` սոցցանցերում 16-ամյա աղջկա էջերը կառավարելու հարցում։

 «Նա (Թունբերգը) այնքան զարմանալի երիտասարդ աղջիկ է, և այնքան համարձակ։ Համարձակ` դիմակայելու համար մեծերի, որոնք կարող են սարսափելի լինել, և նրա այդքան բաց ու անկեղծ լինելն այն է, ինչ մեզ պետք է»,– ասել է Քարդաշյանը։

Գրետա Թունբերգը 2018 թվականին դպրոց հաճախելու փոխարեն սկսել է Շվեդիայի խորհրդարանի մոտ գնալ` պահանջելով ուժեղացնել կլիմայի փոփոխման դեմ պայքարը, և այդպիսով զանգվածային բողոքի ակցիաներ է հրահրել։ Նրա նախաձեռնությունը շուտով FridaysForFuture  անունը կրող միջազգային շարժման է վերածվել։  Աղջկան նույնիսկ խաղաղության Նոբելյան մրցանակի էին առաջադրել։

​Ավելի վաղ նա ելույթ էր ունեցել Նյու Յորքում ՄԱԿ–ի կլիմային վերաբերող գագաթնաժողովին և խիստ քննադատության ենթարկել քաղաքական գործիչներին նրա համար, որ վերջինները չեն ցանկանում և ի զորու չեն պայքարել կլիմայի փոփոխությունների դեմ։ Հասարակական գործիչներից շատերը,  սոցցանցերի շարքային օգտատերերն աջակցել էին աղջկան, մյուսները նշել էին, որ Թունբերգն ամենալուրջ քննադատության արժանի տարբեր քաղաքական շրջանակների մանիպուլյացիաների օբյեկտ է դարձել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աղջկան բնութագրել է որպես բարի և անկեղծ, բայց վատ տեղեկացված։ Նա կարծում է, որ երեխաներին և դեռահասներին օգտագործելն անթույլատրելի է նույնիսկ  ազնիվ նպատակների հասնելու  համար։

Մոլորակի պատիժը. ի՞նչ է սպասվում Հայաստանին

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը քրոջ` Քորթնիի և երեխաների հետ Հայաստան էր այցելել` մասնակցելու WCIT-2019 համաժողովին։ Այցի շրջանակում Քիմ Քարդաշյանը հասցրել էր ոչ միայն ելույթ ունենալ համաժողովում, այլև մկրտվել և մկրտել երեխաներին Էջմիածնում, այցելել Ծիծեռնակաբերդ և նույնիսկ իր ռեալիթի շոուի համար դրվագ նկարահանել։

Ըստ թեմայի

Քարդաշյան №2. ինչպես է Քիմ Քարդաշյանը 5 տարեկան աղջկան պատրաստում մոդելային կարիերայի
«Լայքերի քանակն ինձ չի հետաքրքրում. թվերը բիզնեսի համար են». Քիմ Քարդաշյան
Քարդաշյան քույրերը «թիթիզանում են» հայկական հագուստով ու զարդերով. լուսանկարներ
Քարդաշյան-Ուեսթ ընտանիքում համալրում սպասվո՞ւմ է. Քիմը` երեխա ունենալու մասին
թեգերը:
Գրետա Թունբերգ, Քիմ Քարդաշյան

Գլխավոր թեմաներ