19:39 13 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Մեխիկո

Նարկոբարոնին ազատ են արձակել. մեքսիկական գրոհայինները պատանդ էին վերցրել ամբողջ քաղաքը

© Sputnik / Дмитрий Знаменский
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
117 0 0

«Սինալոա» թմրանյութերի վաճառքով զբաղվող ընկերության առաջնորդներից մեկին կալանավորելուց հետո նրա գրոհայինները Մեքսիկայի Կուլյական քաղաքում իսկական պատերազմ են սկսել ոստիկանության դեմ։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Մեքսիկական ոստիկանությունը Կուլյական քաղաքում ստիպված է եղել ազատ արձակել «Թզուկ» մականունով նարկոբարոն Գուսման Լոերայի կալանավորված որդուն։ Դա տեղի է ունեցել նարկոկարտելի (թմրանյութերի վաճառքով զբաղվող ընկերություն) գրոհայինների հետ թեժ հրաձգություններից հետո։ Այդ մասին հաղորդում է The Guardian–ը։

Պարբերականի տվյալներով` մեքսիկացի իրավապահները հոկտեմբերի 17–ին կալանավորել են «Մուկ» մականունով Օվիդիո Գուսմանի Լոպեսին, որին ԱՄՆ–ում մեղադրում են թմրանյութերի վաճառքի համար։ Դրանից հետո Լոպեսին բաժին ուղեկցող ոստիկանների խմբի վրա կրակ են արձակել նարկոկարտելի գրոհայինները։ Նրանք նաև սկսել են բարիկադներ կառուցել քաղաքում։

Ինչպես հաղորդել են համաշխարհային ԶԼՄ–ները, ոմանք օնլայն ռեժիմով հետևել են քաղաքում տիրող իրավիճակին, քաղաքի ճանապարհներից մեկն արգելափակված է եղել վառվող մեքենաներով, իսկ մյուս ճանապարհները փակել է բանակը։ Հանցագործները պատանդ են վերցրել մի քանի ուժայինների։ Նարկոկարտելի գրոհայինների և իրավապահ մարմինների միջև մարտերը ընթացել են մի քանի ժամ։

Դրանից հետո, Մեքսիկայի անվտանգության նախարար Ալֆոնսո Դուրասոյի խոսքով, որոշում է ընդունվել ազատ արձակել Լոպեսին` իրավապահ մարմինների կյանքը չվտանգելու և քաղաքում կարգուկանոնը վերականգնելու համար։

Ըստ թեմայի

Ցնցող դեպք. ռուս շոումենին մեռած են գտել «նարկոբիզնեսի համաշխարհային մայրաքաղաքում»
Արտառոց դեպք Երևանում. Նարկոլոգիական կենտրոնում բուժվողներից 2–ին հիվանդանոց են տեղափոխել
«Դեռ չեն գրե՞լ, որ նարկոբարոն եմ». Դավիթ Սանասարյանի շուրջ նոր սկանդալ է ծավալվել
թեգերը:
Մեքսիկա, Ոստիկանություն, թմրամիջոցներ, թմրանյութ

Գլխավոր թեմաներ