11:08 22 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.69
  • GBP617.03
  • EUR528.46
  • RUB7.47
Սիրիա

Թուրքամետ գրոհայինները բռնազավթում են հայերի ու ասորիների տները. լուսանկարներ

© REUTERS / STRINGER
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
362 0 0

Սոցցանցում հրապարակվել են Թել Աբյադի տների լուսանկարները, որոնցում երևացող գրառումները վկայում են, որ դրանք պատկանում են խմբավորումներից մեկին։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Թուրքամետ գրոհայինները սիրիական Թել Աբյադ քաղաքում բռնագրավում են քրիստոնյաների ունեցվածքը։ Այս տեղեկությունը տարածվում է Twitter սոցցանցում։

Տեղեկությունը տարածելու հարցում հատկապես ակտիվ են քրդական աղբյուրները, բայց ոչ միայն նրանք։ Հրապարակումներին կից ներկայացվում են լուսանկարներ, որոնցում տներ են երևում, պատերին` գրաֆիտիներ։ Հրապարակումների հեղինակները պնդում են, որ խոսքը քրիստոնյաների` հայերի ու ասորիների տների մասին է։

Չորս լուսանկարներից երկուսում նշված է բռնազավթած խմբավորման անունը։

​Խոսքը թուրքամետ «Ջաբհաթ Ալ Շամիա» («Լևանտի ճակատ») խմբավորման մասին է, որը մտնում է այսպես կոչված «Սիրիայի ազգային բանակի» (ՍԱԲ) մեջ և ձևավորվել է Թուրքիայի ղեկավարության ներքո գտնվող տարատեսակ ընդդիմադիր ու իսլամական խմբավորումներից (չշփոթել Սիրիայի արաբական բանակի հետ. խմբ.)։

Ունեցվածքի բռնազավթման մասին են գրում ոչ միայն քրդական աղբյուրները։ Թել Աբյադում Սիրիայի քաղաքացիների (չհիշատակելով հայերին ու ասորիներին) ունեցվածքի յուրացման մասին է հայտնել, օրինակ, Ալ-Արաբիա հեռուստաընկերությունը և հրապարակել նույն լուսանկարները։

Օգտատերերը գրում են, որ նման դեպքեր էին տեղի ունեցել նաև այն ժամանակ, երբ թուրքերն ու գրոհայինները գրավել էին Աֆրինը։ Բացի այդ, նույն կերպ էին վարվում «Իսլամական պետության» (արգելված է մի շարք երկրներում) անդամները։

Քրդական աղբյուրները գրում են, որ այժմ թուրքամետ գրոհայիններն անցել են քրդերի տները թալանելուն։

Թուրքական լրատվամիջոցներն իրենց հերթին ցույց են տալիս, որ «ահաբեկիչներից մաքրված» քաղաքում նորմալ կյանքը վերականգնվում է։ Օրինակ` ինչպես այս տեսագրությունում։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ Թել Աբյադում գտնվող 16 ընտանիքներից 13–ը տարհանվել են Հասեկե քաղաք (ներխուժման գոտուց դուրս է)։

ՀՀ ԱԳՆ–ի տվյալների համաձայն` Սիրիայի հյուսիսում բնակվում է շուրջ 3000 հայ, մեծ մասը` Կամիշլիում։ Այսօր այդ շրջաններում բախումներ չկան։

Ավելի վաղ` հոկտեմբերի 9–ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

«Ռազմական գործողությունները Սիրիայում կհանգեցնեն հակամարտության սրման». Սարգիս Գրիգորյան

ՀՀ ԱԳՆ–ն դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիա։

Սիրիական բանակի ջոկատները 5 տարվա մեջ առաջին անգամ Ռաքքա մտան

Ըստ թեմայի

Քրդերը Սիրիայում թուրքական 7 տանկ և 75 զինվոր են ոչնչացրել
Էրդողանը հայտարարել է սիրիական Ռաս էլ Այն քաղաքը գրավելու և Թել Աբյադը շրջափակելու մասին
Սիրիական բանակը մտել է երկրի հյուսիսում գտնվող Թել Թամր գյուղ
Պենտագոնը խոստովանել է, որ ԱՄՆ–ի զորքը թակարդն է ընկել Սիրիայում
թեգերը:
Լուսանկար, հայեր, տուն, Սիրիա

Գլխավոր թեմաներ