12:04 22 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.69
  • GBP617.03
  • EUR528.46
  • RUB7.47
Կամիշլի, արխիվային լուսանկար

Քրդերը քարեր ու լոլիկներ են նետել Սիրիան լքող ամերիկացի զինծառայողների վրա. տեսանյութ

© Photo: Facebook / KANTSASAR
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
44 0 0

Մարդիկ իրենց բողոքն են արտահայտել Թուրքիայի գործողության հետևանքով ամերիկյան զորքը հանելու «փոքրոգի որոշման» դեմ։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Կամիշլի քաղաքի բնակիչները քարեր ու լոլիկներ են նետել երկիրը լքող ամերիկացի զինծառայողների վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քրդական Hawar լրատվական գործակալությանը։

Նշվում է, որ մարդիկ այսպես են իրենց բողոքն արտահայտել ԱՄՆ–ի զորքերը դուրս բերելու «փոքրոգի որոշման» դեմ։

​Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Միաժամանակ գործողությունից մի քանի օր առաջ ԱՄՆ–ն զգուշացրել էր, որ չի աջակցի Թուրքիային։

«Ռազմական գործողությունները Սիրիայում կհանգեցնեն հակամարտության սրման». Սարգիս Գրիգորյան

Հոկտեմբերի 13–ին Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարեց, որ Թուրքիայի հարձակման հետևանքով ԱՄՆ–ն սկսում է դուրս բերել իր զինծառայողներին։ Սակայն ամերիկացիների հեռանալը փախուստի էր նման։ Լքված ռազմակայաններից մեկում ռուս լրագրողներն ամերիկացի զինծառայողների պարգևներ, փաստաթղթեր, անձնական ժետոններ և բազում այլ անձնական իրեր էին հայտնաբերել։

Սիրիական բանակի ջոկատները 5 տարվա մեջ առաջին անգամ Ռաքքա մտան

Ըստ թեմայի

Քրդերը Սիրիայում թուրքական 7 տանկ և 75 զինվոր են ոչնչացրել
Էրդողանը հայտարարել է սիրիական Ռաս էլ Այն քաղաքը գրավելու և Թել Աբյադը շրջափակելու մասին
Պենտագոնը խոստովանել է, որ ԱՄՆ–ի զորքը թակարդն է ընկել Սիրիայում
Սիրիական բանակը մտել է երկրի հյուսիսում գտնվող Թել Թամր գյուղ
թեգերը:
տեսանյութ, զինծառայող, ԱՄՆ, Սիրիա

Գլխավոր թեմաներ