14:47 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Սիրիա

Սիրիայում ահաբեկիչների պարագլուխը ոչնչացված է. ԶԼՄ–ներ

© REUTERS / SANA via Reuters
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
5710

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդել է, որ «շատ կարևոր բան է տեղի ունեցել»։ Նա նաև կարևոր հայտարարություն է անելու Սպիտակ տանը։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ-ը Սիրիայում հատուկ գործողություն է անցկացրել ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Աբու Բաքրա ալ Բաղդադիի։ Այդ մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը։

Աղբյուրի համաձայն, ալ Բաղդադին ողջ չէ, բայց այդ տեղեկությունն առայժմ հաստատված չէ։ Վարկած կա նաև, որ ահաբեկիչների ղեկավարը պայթեցրել է իրեն։

Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ահաբեկչին հաջողվել է չեզոքացնել շաբաթ օրը Իդլիբում հատուկ գործողության ընթացքում, որին Դոնալդ Թրամփը հավանություն էր տվել մեկ շաբաթ առաջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Twitter-ում գրել էր, որ «կարևոր բան է տեղի ունեցել», բայց չէր կոնկրետացրել՝ ինչի մասին է խոսքը։

Բացի դրանից, ԱՄՆ նախագահի վարչակազմը հաղորդել է, որ կիրակի օրը Թրամփը «կարևոր հայտարարություն» կանի Սպիտակ տանը։

Ըստ թեմայի

Սիրիա մեկնած հայ բժիշկները 394 վիրաբուժական միջամտություն են արել. Փաշինյան
«Իրականում». Սիրիա. Թուրքիան սպառնում է, ԱՄՆ-ն՝ խաբում, Եվրոպան՝ վախենում
«Իրականում». Թուրքիայի՝ Սիրիա ներխուժելու փաստարկը Եվրոպան թող մատի փաթաթան դարձնի
թեգերը:
Դոնալդ Թրամփ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Սպանություն, ահաբեկիչ, Սիրիա

Գլխավոր թեմաներ