ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Ֆիլիպիններում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 05:04-ին (Գրինվիչի ժամանակով` 01:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 06.830 և արևելյան երկայնության 125.120 աշխարհագրական կոորդինատներով (Ֆիլիպիններ, Դավաո քաղաքից 61 կմ հարավ-արևմուտք), օջախի 15 կմ խորությամբ, 6.6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:
ՌԻԱ Նովոստիի տվյալներով` լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ և 43 վիրավոր: