00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այ քեզ բան․ Facebook–ը «մերժում» է սմբուկն ու դեղձը, ամերիկացիները շեղում են սմարթֆոնից

© Sputnik / Andranik GhazaryanПарень со смартфоном
Парень со смартфоном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Facebook-ը չի դադարում զարմացնել իր տարօրինակություններով, Caviar –ը` բնակարանի գին ունեցող iPhone-ներով, իսկ ամերիկյան ստարտափը` սմարթֆոնը «մերժելու» հնարամտությամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik, Գոռ Մարգարյան․ Այս շաբաթ պարզվեց, որ աշխարհահռչակ սոցցանցը բանջարեղենի ու մրգի համար կարող է մարդկանց անձնական էջն արգելափակել, ռուսական ընկերությունը հերթական թանկարժեք iPhone-ներն է «ստեղծել», իսկ ամերիկացիները որոշել են փող տալ` սմարթֆոնից չօգտվելու համար։

Facebook–ը դեմ է «խուժան» միրգ–բանջարեղենին

Կապույտ սոցցանցը գրաքննությունն է անցկացնում իր հարթակներում՝ ինչպես Facebook-ում, այնպես էլ Instagram-ում։ Շատերի համար անբաժանելի դարձած սոցիալական ցանցը սկսել է արգելել մի շարք սմայլիկների օգտագործումը, եթե համարում է, որ դրանք սխալ կոնտեքստում են օգտագործվել։ Խոսքը մասնավորապես սմբուկի ու դեղձի պիկտոգրամների մասին է։

Люди стоят в очереди, чтобы опробовать новый смартфон iPhone 11 Pro (20 сентября 2019). Гонконг - Sputnik Արմենիա
Այ քեզ բան․ սմարթֆոնն արդեն երկու տակ է ծալվում, չի «խեղդվում», իսկ 6G-ն «ճանապարհի՞ն» է

Հիմա` ավելի մանրամասն։ Եթե նշված բանջարեղենի ու մրգի պատկերով էմոջիները սեքսուալ ենթատեքստում են օգտագործվում, ապա անձնական գրառումը կարող է հեռացվել կամ նույնիսկ արգելափակվել սոցցանցում անձնական հաշիվը։ Այս մասին տեղեկացնում է NYposts-ը։

Անհասկանալի է` ինչով են զբաղված սոցցանցերի ցենզորները և ինչ ֆիլմեր են նայում գիշերները, բայց ակնհայտ է, որ նրանք տարօրինակ երևակայություն ունեն, եթե դեղձը դիտարկում են սեքսուալ ենթատեքստում ու արգելափակում այդ մրգի պատկերով էմոջի օգտագործողների անձնական հաշիվները։

Ամեն դեպքում պետք է առավելագույնս ուշադիր լինել գրառումներ կատարելիս․ հայտնի չէ, թե «ցուկերբերգենք» նախորդ գիշեր ինչ տրամադրությամբ են տուն գնացել։

Տու՞ն, թե՞ iPhone

Ռուսական Caviar ընկերությունը, որը «սիրում» է ձևափոխել սմարթֆոնները և վաճառել շատ ավելի թանկ գներով, որոշել է Արեգակնային համակարգի թեմայով նոր շարք ստեղծել։ Շարքի ամենաթանկարժեք սմարթֆոնի՝ iPhone 11 Pro Discovery Solarius - ի հետևի հատվածն էլ պատրաստել է կես կիլոգրամ ոսկուց, որի մաքրության աստիճանը 18 կարատ է, այսինքն` ձուլվածքի 75 տոկոսը հայերիս սիրած դեղին ոսկին է։

Рабочая поездка президента РФ В. Путина в Крым  - Sputnik Արմենիա
Արհեստական բանականությունն արդեն խոսում է Վլադիմիր Պուտինի ձայնով․ տեսանյութ

Դրա գինը համարյա 35 000 000 դրամ է։ Եթե թիվը ոմանց առանձնապես չզարմացրեց, համեմատության համար ասեմ, որ այդ գնով այսօր Երևանում կարելի է բնակարան գնել նորակառույց շենքում։

Caviar-ի նոր շարքի մյուս տարբերակներն ավելի «հարմար են գրպանին» և գնահատվել են գրեթե 3 900 000 դրամ։ Բոլոր սմարթֆոնների հետ տրվում է թանկարժեք նյութերի որակի հավաստագրեր։

Ընկերության հաճախորդների ցանկը հայտնի չէ, սակայն գերթանկարժեք սարքերի տերերը մի քանի առիթով գլուխ են գովել իրենց սմարթֆոններով։ «Տյունինգ» արած սարքերը հիմնականում ձեռք են բերում ռուսական գլամուրի ականավոր դեմքերը՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներն ու պաշտոնյաների զավակները, ինչպես ռուսներն են ասում՝ մաժորները։

Կհամաձայնեք, որ շարքային մահկանացուների համար սա չափից դուրս մեծ ճոխություն է, ու «արեգականային» այս շարքի մասին երազելիս շատերը որպես սրտի մխիթարանք պարզապես կարող են երգել. «Արեգակին պետք է հեռվից նայել»։

Իսկ դու որքա՞ն գումարի դիմաց կհամաձայնես չօգտագործել սմարթֆոնդ

Ամերիկացիներն էլ կարծես թե հնար են գտել՝ ինչպես մարդկանց կտրել սմարթֆոններից ու ստիպել, որ առանք ջանք ու եռանդ խնայելու աշխատեն։

Путь для маленького Гермеса - Sputnik Արմենիա
Փոքրիկ ռոբոտիկը քայլում ու թռչկոտում է մարդու պես. տեսանյութ

Սան Ֆրանցիսկոյի Front ստարտափը, որի հավելվածը թույլ է տալիս էլեկտրոնային փոստից, Slack կորպորատիվ մեսենջերից և սոցիալական ցանցերից հաղորդագրություններ մշակել ընդհանուր փոստարկղում, սկսել է աշխատակիցներին ամսական 200 դոլար վճարել, որպեսզի նրանք ավելի հաճախ անջատեն իրենց խելացի սմարթֆոնները: Այս մասին հայտնում է 3Dnews-ը։

Այս գումարը ստանալու համար աշխատողը պետք է կրճատի հեռախոսի էկրանին դիտելու ժամանակը՝ դարձնելով առնվազն շաբաթական 14 ժամ կամ օրական միջինը երկու ժամ, և օգտագործման վիճակագրության սքրինշոթն ուղարկի անձնակազմի հետ աշխատանքների բաժին:

Nielsen-ի տվյալներով ՝ ԱՄՆ-ում 18-34 տարեկան օգտատերերը օրական երկու ժամ 34 րոպե անցկացնում են հավելվածներում կամ համացանցում ՝ օգտագործելով սմարթֆոններ:

Front-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մաթիլդա Քոլինի (Mathilde Collin) խոսքով՝ ծրագրի նպատակն է օգնել աշխատակիցներին դիմակայել ստացված ծանուցումները ստուգելու անհաղթահարելի ձգտմանը և ավելի շատ ազատ ժամանակի շնորհիվ ավելի շատ ժամանակ հատկացնել մասնագիտական և անձնական կյանքին:

 

Լրահոս
0