20:02 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
22820

Հայտնի ռեփերը կարծում է, որ իր կինը՝ Քիմ Քարդաշյանը, հիանալի կկատարի ԱՄՆ–ի առաջին տիկնոջ դերը: Ռեփերը մտադիր է նախագահ դառնալու դեպքում փոխել իր անունը:

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, մտադիր է 2024 թվականին իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահական ընտրություններում: Այս մասին նա հայտարարել է Նյու Յորքի «Fast Company Innovation» փառատոնում, որտեղ խոսել է Yeezy ապրանքանիշի սպորտային կոշիկներ արտադրելու մասին: Այս մասին հայտնում է Metro-ն:

«Երբ ես 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում կառաջադրեմ իմ թեկնածությունը...»,- ռեփերը սկսել է իր խոսքը, բայց չի կարողացել շարունակել այն, քանի որ դահլիճը «պայթել» է հանդիսատեսի ծիծաղից:

Դահլիճի արձագանքն ընդհանրապես չի անհանգստացրել Քանյեին: Երբ հանդիսատեսը լռել է, ռեփերը սկսել է խոսել  աֆրոամերիկացիների խնդիրներից, բանտարկված հայտնի մարդկանց խնդիրներից, նոր աշխատատեղեր ստեղծելու իր  մտադրությունից և այլն:

Նա հավելել է, որ իր կինը՝ Քիմը,  հիանալի կերպով կստանձնի  ԱՄՆ–ի առաջին տիկնոջ դերը, քանի որ այժմ նա զբաղվում է սոցիալական գործունեությամբ և ստանում է իրավաբանական կրթություն:

«Կարո՞ղ եք Քիմ Քարդաշյանին պատկերացնել որպես ԱՄՆ առաջին տիկին: Դա հիանալի կլինի, քանի որ անարդարությունը շատ է, դրան  պետք է հաղթել»,-շեշտել է նա:

Բայց սա ռեփերի միակ սկանդալային հայտարարությունը չէ: Նա նաև նշել է, որ իր ծրագրերի իրագործումից հետո կփոխի իր անունը և կդառնա «Քրիստոնյա հանճարեղ միլիարդատեր»:

«Դուք դեռ ամուսնուս չգիտեք». Քարդաշյանը պատմել է Քանյե Ուեսթի պերֆեկցիոնիզմի մասին

Քանյե Ուեսթը և ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ամուսնացել են 2014 թվականին: Այժմ զույգը չորս երեխա ունի` 2 դուստր՝ Նորթը և Չիկագոն և 2 որդի՝ Փսալոմին և Սեյնթին:

Ըստ թեմայի

Սպիտակ տունը սպասում է Քանյե Ուեսթի նախընտրական կարգախոսին
Քանյե Ուեսթն անցել է American Idol շոուի լսումները
Քանյե Ուեսթը վախենում է Քարդաշյանի և երեխաների համար. ռեփերին սպառնացել է մեկ այլ ռեփեր
«Արքա Քանյե Ուեսթը՝ ԱՄՆ նախագահ»․ Քարդաշյանի ամուսինը ելույթ է ունեցել երգչախմբի հետ
թեգերը:
Նախագահ, ԱՄՆ, Քանյե Ուեսթ, Քիմ Քարդաշյան

Գլխավոր թեմաներ