21:27 21 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.33
  • GBP625.24
  • EUR531.82
  • RUB7.75
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
31 0 0

Զույգի սիրելի կատուն ամենաշատը հավանել է Իսպանիայի ու Ֆրանսիայի մայրաքաղաքներն ու հին Պոմպեյը։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Բրիտանացի Ռոբերտ ու Ալեքս Քրոսլենդները թոշակի անցնելուց հետո ֆուրգոն են գնել ու մեծ ճանապարհորդության մեկնել Եվրոպա։ Նրանք իրենց հետ վերցրել են իրենց սիրելի կատվին՝ Նուդլսին։ Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։

 

​Ճանապարհորդության յոթ տարիների ընթացքում Նուդլսն անցել է 80 հազար կիլոմետր ու եղել Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում։ Քրոսլենդ ամուսինների խոսքով՝ կատուն ամենաշատը հավանել է Բարսելոնան, Մադրիդը, Փարիզն ու Պոմպեյը։

էլֆ կատու
© Sputnik / Наталья Селиверстова

Արդեն 9–ամյա կատուն ունի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու պարբերաբար ստուգվում է անասնաբույժի մոտ։

Անցած ամառ, երբ զույգը Ռուսաստան էր ուղևորվում, կատվին ստիպված են եղել Մեծ Բրիտանիայում թողնել երեխաների մոտ, քանի որ բալթյան շրջագայության ժամանակ կենդանուն թույլ չէին տա նավ մտցնել։

Թմրանյութ առաքող կատուն փախել է դատական նիստից առաջ. տեսանյութ

Այժմ թոշակառուներն ու իրենց կատուն նորից ճանապարհորդում են Ֆրանսիայում ու Իսպանիայում։ Նրանք տուն են վերադառնալու դեկտեմբերի վերջին՝ Սուրբ Ծնունդը նշելու։

Ըստ թեմայի

«Հայր կատուն» մոր նման խնամում և կերակրում է անտուն կատուներին. անհավանական տեսանյութ
Փիսոյավարի մերսում. կատուն տիրոջ համար լիցքաթափող երեկո է կազմակերպել. տեսանյութ
Կոմպոզիտոր կատուն երաժշտություն է հորինել և դարձել համացանցի աստղ. տեսանյութ
Լքված կապիկը կատվին է գգվում. կատուն նրա համար փոխարինել է մորը. հուզիչ տեսանյութ
թեգերը:
Ճանապարհ, տեսանյութ, կատու

Գլխավոր թեմաներ