16:34 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
63 0 0

Սիրիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիները տեղի հիվանդանոցներ են տեղափոխել։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսում (Սիրիայի մայրաքաղաք), Լիբանանի դեսպանատան մոտ։ Այս մասին հայտնում է RT–ն` հղում անելով սիրիական ԶԼՄ–ներին։

«ԱՄՆ–ն թալանում է Սիրիայի նավթի հանքատեղերը». Ասադը` պատերազմի պատճառների մասին

Տեղեկությունների համաձայն` պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը տուժել են։ Տուժածներին տեղի հիվանդանոցներ են տեղափոխել։

Միջադեպի այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Նշենք, որ նոյեմբերի 11-ին ահաբեկչություններ են տեղի ունեցել նաև Կամիշլի քաղաքում (Հասաքա գավառ)։

SANA գործակալության տեղեկության համաձայն` երկու ականապատ մեքենա է պայթել Ալ–Վահդե փողոցում, երրորդը` քաղաքի կենտրոնում գտնվող «Ալ–Ամին» հյուրանոցի մոտ։

Սիրիայում 2 հայի են սպանել. տեսանյութ

Ահաբեկիչների շարքի հետևանքով ընդհանուր առմամբ 7 մարդ է զոհվել, ևս 70 քաղաքացի վիրավորում են ստացել։

Դրանից բացի, զգալի վնաս է հասցվել պետական և մասնավոր սեփականությանը։

Ըստ թեմայի

Տանկեր, Սիրիա և ՀԱՊԿ. հայ–ռուսական գործընկերության ժամանակակից միտումները
Թել Ավիվը կշարունակի օգնել Սիրիայի քրդերին. Իսրայելի ԱԳՆ
ԻՊ-ը ստանձնել է Սիրիայում հայ քահանայի և նրա հոր սպանության պատասխանատվությունը
թեգերը:
Վիրավոր, Զոհ, Ահաբեկչություն, Սիրիա

Գլխավոր թեմաներ