ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին 100 միլիարդ դոլարի առևտրային գործարք է առաջարկել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Washington Post–ին։
Ամերիկյան պարբերականի աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ առաջնորդի` Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու առաջարկներն ամփոփվել են նամակում, որն Էրդողանին է ուղարկվել անցած շաբաթ։ Նամակում Թրամփը նշել է նաև այն պատժամիջոցների վերացման ուղիները, որոնք Վաշինգտոնը խոստացել էր կիրառել Անկարայի նկատմամբ ռուսական ЗРК С-400 գնելու համար
Ըստ թերթի` Թրամփի առաջարկը սաստիկ կզայրացնի ԱՄՆ ներկայացուցիչների պալատի օրենսդիրների զգալի մասին, որոնք անցած ամիս աջակցել էին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն (Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու համար)։
ԱՄՆ–ն ցանկանում է կտրել Սիրիայի մի մասը. Լավրով
Էրդողանն այսօր ԱՄՆ–ում հանդիպելու է Թրամփին։ Նրանք քննարկելու են նորագույն կոծանիչների` ռուսական և ամերիկյան ՀՕՊ համակարգերի` С-400–ների և Patriot–ների գնման թեման, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակը։
«Իրականում». Հայաստանի գործոնը ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում քրդականից պակաս կարևոր չէ