06:44 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
ՆԱՏՕ

Ինչպես թաքցնել սեփական մահը. ՆԱՏՕ–ի լոնդոնյան գագաթնաժողովը պատմական է լինելու

© AFP 2018 / BRENDAN SMIALOWSKI
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
78 0 0

Ինչ է կատարվում «Հյուսիսատլանտյան դաշինքում»։ Կկարողանան արդյո՞ք ՆԱՏՕ–ի անդամներն ընդհանուր հայտարարի գալ լոնդոնյան գագաթնաժողովում։ Իվան Դանիլովը փորձել է գտնել հարցերի պատասխանները։

ՌԻԱ Նովոստին անդրադարձել է դեկտեմբերի սկզբին Լոնդոնում սպասվող ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին և վերլուծել «Հյուսիսատլանտյան դաշինքում» այսօր ստեղծված իրավիճակը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն այն մասին, որ ՆԱՏՕ–ի «ուղեղը մահացել է», շղթայական ռեակցիա առաջացրեց եվրոպական քաղաքական հանրության շրջանում և խիստ պատասխան ստացավ պաշտոնական Բեռլինից։ Սակայն գլխավոր հետևանքն այն է, որ այժմ ՆԱՏՕ–ի լոնդոնյան գագաթնաժողովն արևմտյան փորձագետների կողմից ընկալվում է որպես «բժշկական կոնսիլիում», որի շրջանակում քննարկվելու է անմխիթար վիճակում գտնվող «ՆԱՏՕ անունով պացիենտի» ճակատագիրը։ Դեռ ոչ ոք առանցքային «էվթանազիա» բառը չի արտասանել, սակայն դատելով ոմանց հիստերիայից, ովքեր փորձում են ապացուցել, որ Մակրոնը սխալ էր, հասկանում ես, որ հարցը, թե ինչ անել, երբ Հյուսիսատլանտյան դաշինքը վերջնականապես կանցնի գործունակ լինելու սահմանը, արդեն թևածում է ոչ միայն փարիզյան օդում, այլև եվրոպական տեղեկատվական դաշտում։

Ռոյթերս գործակալությունը ներկայացնում է Մակրոնի հռետորաբանության վերաբերյալ բեռլինյան դժգոհությունը. «Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի ասածը, թե Մակրոնի խոսքերը ՆԱՏՕ-ն խարխլելու փորձ է, (և դա – խմբ.) այսօրվա դրությամբ Բեռլինի ամենավճռական արձագանքն էր (հյուսիսատլանտյան – խմբ.) ռազմական դաշինքի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քննադատական նկատառմանը»։

Բրիտանական մամուլը, որն այժմ զբաղվում է ՆԱՏՕ–ի լոնդոնյան գագաթնաժողովի տեղեկատվական հոսքերի ապահովմամբ, փորձագիտական հանրության դժգոհությունն է հրահրում։ Express պարբերականը մեջբերում է պլանավորման հարցերով ՆԱՏՕ–ի նախկին տնօրեն Ֆաբրիս Փոթյեի խոսքերը. «Ավելի կառուցողական կլիներ, եթե Մակրոնն ասեր, որ պատրաստ է մտածել, թե ինչպես Ֆրանսիայի միջուկային զենքը կարող է օգտագործվել Եվրոպայի մյուս երկրներին պաշտպանելու համար, որ Եվրոպան կարող է հույսը դնել Ֆրանսիայի վրա։ Բայց, իհարկե, նա նման բան չասաց։ Ֆրանսիան իր պատկերացումն ունի այն մասին, թե երբ և որտեղ կօգտագործվի իրենց միջուկային զենքը։ Ինչպե՞ս կարող եք քննադատել ՆԱՏՕ–ին` որևէ այլընտրանք չառաջարկելով»։

ՆԱՏՕ–ի բարձրաստիճան չինովնիկների կողմից Մակրոնի հասցեին հենց այս մեղադրանքներն իսկական նվեր են նրանց համար, ովքեր ուզում են հասկանալ Փարիզի և Բրյուսելի (ինչպես նաև` անուղղակիորեն Վաշինգտոնի) միջև առկա հակամարտության էությունը։ Ֆրանսիայի նախագահը հարվածեց ՆԱՏՕ–ի և անձամբ Դոնալդ Թրամփի ամենացավոտ տեղերին։ Բացի Հյուսիսատլանտյան դաշինքի «ուղեղը մահացել է» հայտարարությունից, նա հանրորեն կասկածի տակ դրեց այն փաստը, որ ԱՄՆ–ն պատրաստ է կատարել պարտավորությունները, որոնք նախատեսված են Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածով (ՆԱՏՕ–ի գոյության իրավական հենք)։

Մակրոնի դիրքորոշումը դիվանագիտական և քաղաքավարի (բացառությամբ «մահացած ուղեղի» մասին թեզիսը) ֆրանսերենից խոսակցական հայերեն թարգմանելու դեպքում կարելի է ասել, որ այն ակնարկում է, որ «որևէ բան լինելու դեպքում» Վաշինգտոնը պարզապես «կգցի» իր դաշնակիցներին` հատկապես հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների համար նման պահվածքն արտաքին քաղաքականության ավանդույթ է:

Մակրոնի խոսքերի ենթատեքստը, որը նկատում և ընդգծում են եվրոպական ԶԼՄ–ները (մասնավորապես` բրիտանական BBC–ն) հետևյալն է. սիրիական քրդերին (որոնք հույսները դրել էին Վաշինգտոնի վրա) «գցելու» Թրամփի պատրաստակամությունը, հավանաբար, ընկալվում է որպես թուլության նշան և ցանկության բացակայություն պայքարելու նրանց համար, ում պաշտպանություն էր խոստացվել։ Մակրոնն այդ որոշումը քննադատել է նաև իր սկանդալային հարցազրույցում, պարզապես իր դիրքորոշումը նա տրամաբանական ավարտին հասցրեց այն թեզիսով, որ ՆԱՏՕ–ն «աշխատում է միայն այն դեպքում, երբ վերջին ատյանի երաշխավորը որպես այդպիսին գործում է։ Ես կասեի, որ մենք պետք է հասկանանք`ինչ է իրենից ներկայացնում ՆԱՏՕ–ն ԱՄՆ–ի պարտավորությունների լույսի ներքո»։

Իհարկե, քրդական կազմավորումները Հյուսիսատլանտյան պայմանագիրը չեն ստորագրել, սակայն դա հիմք չէ ԱՄՆ–ի նկատմամբ դժգոհությունները չարտահայտելու, հատկապես, որ ինքը` Թրամփը, հանրորեն կասկածի տակ էր դնում Ամերիկայի պատրաստակամությունը` կատարել կոլեկտիվ պաշտպանության մասին դրույթները դաշինքի անդամներից մեկի վրա հարձակման դեպքում: Նման մոտեցումը, իհարկե, զայրացնում է ՆԱՏՕ–ի բարձրաստիճան չինովնիկներին, և Ֆաբրիս Փոթյեն իրավացի է, երբ ասում է. «Երբ ՆԱՏՕ–ի նկատմամբ վստահությունը վերանա, էական չի լինի, թե որքան տանկ կամ ինքնաթիռ ունեք. խաղն արդեն ավարտված կլինի»։ Մակրոնին էլ հենց դա է պետք, որ «խաղն ավարտվի», այդ նպատակով էլ նա «խաթարում է ՆԱՏՕ–ի նկատմամբ վստահությունը». քանի որ պետք է ճանապարհ հարթի իր աշխարհաքաղաքական նախագծի ` համաեվրոպական բանակի համար։

Հյուսիսատլանտյան դաշինքի լոնդոնյան գագաթնաժողովը, փաստորեն, Արևմուտքի երկրների ռազմական փոխգործակցության վերաբերյալ երեք անհամատեղելի հայեցակետերի բախման հարթակ կդառնա։

ԱՄՆ–ի ներկայացուցիչները պահանջելու են, որպեսզի Եվրամիության երկրները ռազմական ծախսերի համար (այսինքն` փաստացի ՆԱՏՕ–ին պահելու և ամերիկյան զենք գնելու համար) սկսեն վճարել ՀՆԱ–ի 4 տոկոսը (դա մոտավորապես 752 մլրդ դոլար է)։ Գերմանիայի ներկայացուցիչները, դատելով արտգործնախարար Մաասի հայտարարություններից, կրկին պնդելու են, որ ծախսերի ավելացում չի պահանջվում, ինչպես նաև եսասիրության համար քննադատելու են Վաշինգտոնին և Փարիզին։ Ֆրանսիայի ներկայացուցիչները կշտամբելու են ՆԱՏՕ–ին և առաջ տանելու եվրոպական բանակի ստեղծման գաղափարը (առանց ԱՄՆ–ի և, հավանաբար, առանց Մեծ Բրիտանիայի), որպեսզի Եվրամիությունը վերջապես իրագործի Մակրոնի ռազմավարական տեսլականը, որն ուզում է (իր իսկ խոստովանությամբ), որպեսզի Եվրամիությունն ինքն իրեն ընկալի որպես առանձին «աշխարհաքաղաքական ուժ» և «պահպանի վերահսկողությունն իր ճակատագրի նկատմամբ»։

«Իրականում». ՆԱՏՕ-ն Հայաստանի համար ապագա չէ. նույնիսկ ինքն իրեն չի կարողանում կարգավորել

Հեշտ է նկատելը, որ փոխզիջման տարբերակ, որը հարմար կլինի բոլորին և կմիավորի բոլոր դիրքորոշումները, անհնար է գտնել։ Իսկ քաղաքականությունն ամեն դեպքում հավանականությունների արվեստ է, և ոչ ավելին։ ՆԱՏՕ–ն մահանում է ներսից, ընդ որում` ոչ թե քրդերի հետ կապված պատմության պատճառով կամ խնդիրներ առաջացնող Թուրքիայի, այլ այն պատճառով, որ նրա հիմնական անդամները դաշինքը պատառ–պատառ են անում` փորձելով այն օգտագործել սեփական շահերից ելնելով, շահեր, որոնք անհամատեղելի են մյուս բոլոր մասնակիցների շահերի հետ։

Լոնդոնի պատմական գագաթնաժողովը, որը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին, միջազգային ԶԼՄ–ների ուշադրության ներքո, իրականում կարող է ընդունել երկու որոշումներից մեկը միայն։

Կամ դաշինքի մասնակիցները վերջնականապես և հանրորեն կգժտվեն, կամ կշարունակեն ձևացնել (սա առավել հավանական տարբերակ է), թե դաշինքը հնարավոր է փրկել` հույս ունենալով, որ նրա մահվան մեջ հետագայում հնարավոր կլինի մեղադրել որևէ այլ մեկին։

Սրանք Ռուսաստանի համար լավ նորություններ են։ Եթե նույնիսկ Արևմուտքում կրկին նկատվող «ռուսական սպառնալիքի դեմ պայքարելու» ցանկության հերթական նոպան չի հանգեցնում ՆԱՏՕ–ի համախմբմանը, նշանակում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին արդեն հազիվ թե որևէ բան օգնի։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Ըստ թեմայի

Հայաստանն իր ապագան Ռուսաստանի՞ հետ է կապում, թե՞ ԵՄ–ի. պատասխանում է Մնացականյանը
Հարությունով․ «ՀՀ-ն կարող է դիմել ՀԱՊԿ-ին, եթե ինքնուրույն չդիմակայի ռազմական վտանգին»
Էրոյանց. «Ժամանակակից աշխարհում ամեն ինչ փոփոխական է»
թեգերը:
Դոնալդ Թրամփ, Էմանուել Մակրոն, Լոնդոն, ՆԱՏՕ

Գլխավոր թեմաներ