16:05 15 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.62
  • GBP607.90
  • EUR551.66
  • RUB6.82
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Տեխնիկա և նորարարություններ (170)
154 0 0

Շնորհանդեսի ընթացքում նոր պիկապը փորձարկելու ժամանակ զավեշտալի դեպք տեղի է ունեցել, բայց հանդիսատեսը դա համարել է շոուի մաս։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. SpaceX ընկերության ղեկավար, միլիոնատեր Իլոն Մասկը ներկայացրել է իր նոր ֆուտուրիստական Cybertruck զրահապատ էլեկտրապիկապը։

Շնորհանդեսը հեռարձակել է ընկերության պաշտոնական կայքը։ Իլոն Մասկը ներկայացրել է ընկերության մշակած զրահապատ ապակին` խնդրելով օգնականին փորձարկել այն հենց բեմում։ Ապակու վրա մետաղական գնդակներ են նետել։ Երբ այն հաջողությամբ անցել է ստուգումը, Մասկի օգնականը մետաղական գնդակ է նետել պիկապի պատուհանի վրա։ Ապակին ճաքել է։

Սովորական «ծալովի» հեռախոսն այլևս սովորական չէ. Motorola–ն ցուցադրել է իր նոր սարքը

«Դու չափազանց ուժեղ հարվածեցիր», – բացականչել է Մասկը` խնդրելով նրան կոտրել նաև երկրորդ պատուհանը։ Այդ զավեշտալի դեպքը զվարճացրել է շոուի հանդիսատեսին, սակայն շատերի համար այդպես էլ հանելուկ է մնացել` Մասկը հումորի համար է փոխել ապակին, թե այն իրականում անորակ է։

Մասկը հայտարարել է, որ պիկապը կարողանում է առավելագույն պաշտպանություն ապահովել ուղևորների համար։ Մեքենան պատրաստված է գերամուր չժանգոտվող մետաղից` զրահապատ ապակիներով։

Չինացիները ներկայացրել են ձայնային նոր օգնականին, որի հետ կարելի է ի սրտե զրուցել

թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (170)

Ըստ թեմայի

Որտե՞ղ է վարորդը. Tesla Semi անվարորդ բեռնատարը երթևեկում է փողոցով․ տեսանյութ
Tesla–ի մեքենաները սկսել են ճանաչել կոները
Tesla-ի վարորդները կկարողանան իրենց մեքենայի հետ շախմատ խաղալ ու սերիալ դիտել
Այ քեզ բան․ տղամարդը հատուկ հեռախոս կունենա, Մարսը «կմոտենա», իսկ շապիկը կզինվի օդորակիչով
թեգերը:
Tesla, տեսանյութ, ավտոմեքենա

Գլխավոր թեմաներ