03:00 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
83920

Ռուսաստանի նախագահը լավ էր ճանաչում Վարդանյան ամուսիններին. նրանք բազմաթիվ անգամ են հանդիպել։ Պուտինի մամուլի քարտուղարն ասել է, որ այդ մարդիկ իրենց հետքն են թողել մարդկության պատմության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել։ ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս մասին ասել է լրագրողներին։

«Պուտինը ցավակցել է Գոհար Վարդանյանի` մեր հայտնի հետախույզի մտերիմներին ու ազգականներին։ Առանց Գոհար Վարդանյանի, առանց նրա ամուսին Գևորգ Վարդանյանի մեր աշխարհի պատմությունը կարող էր այլ կերպ ընթանալ», – ասել է Պեսկովը։

Նա նշել է նաև, որ Վարդանյան ամուսիններն իրենց հետքն են թողել մարդկության պատմության մեջ։

Պեսկովն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ռուսաստանի նախագահը լավ է ճանաչել Գոհարին ու Գևորգին։ Գևորգի մահից հետո Գոհարը Պուտինի մոտ է գնացել, նախագահն էլ հյուրընկալվել է հետախույզի տանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25–ին 93 տարեկան հասակում Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը։ Գոհար Վարդանյանը լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կինն է։ 1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում աշխատել են տարբեր երկրներում: Իտալիայում աշխատելու տարիներին հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Այստեղ նրանք ծանոթություններ են հաստատել նախարարների, նախագահի և ամերիկյան ծովային սպաների հետ։ 1986 թվականին Գևորգ և Գոհար Վարդանյանները վերադարձել են Հայաստան: Մի քանի ամիս անց Գոհարն անցել է թոշակի, իսկ Գևորգը շարունակել է ծառայությունը մինչև 1992 թվականը։

Նշենք, որ ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու հայտնի հետախույզ Գոհար Լևոնի Վարդանյանի հուղարկավորությանը: Արարողությանը ներկա կլինի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Գոհար Վարդանյանն աչքի է ընկել հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումով. ԱԱԾ

Ըստ թեմայի

Հայուհի հետախույզը ադրբեջանական քարոզչամեքենայի աչքի գերանն է դարձել
Ինչպես հայ գործակալը Ստալինի համար հայթայթեց գաղտնի գրությունը կամ կրկին «Թեհրան 43»
Գոհար Վարդանյանն իսկական հայրենասեր էր, պայծառ անձնավորություն. Փաշինյանը ցավակցել է
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Գոհար Վարդանյան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ