ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ:
«Խոր ցավով տեղեկացա Մալիում ուղղաթիռների բախման արդյունքում տասներեք ֆրանսիացի զինծառայողի մահվան մասին, որը ֆրանսիական բանակի համար ամենամեծ կորուստն է վերջին երեսուն տարվա ընթացքում։
Ֆրանսիայի համար սգո այս դժվարին պահին, խնդրում եմ ընդունել հայ ժողովրդի և անձամբ իմ խորին ցավակցությունները՝ Ձեզ և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին։ Կիսում ենք զոհվածների ընտանիքների և հարազատների խոր վիշտը և կսկիծը»։
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նամակ է գրել Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբանին
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ֆրանսիացի տասներեք զինվորական, որոնք մասնակցում էին «Բարհան» գործողությանը Մալիում, զոհվել էին երկու ուղղաթիռների (Tigre հարվածային ուղղաթիռը եւ Cougar բազմաթիրախային ուղղաթիռը) բախման հետևանքով:
Ավիավթարը տեղի էր ունեցել Բուրկինա Ֆասոյի և Նիգերի սահմաններից ոչ հեռու, ջիհադականների դեմ գործողության ընթացքում։