17:25 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Հայաստան և ՀԱՊԿ (39)
18720

Վարչապետի խոսքով` Ադրբեջանը կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, ովքեր, կորցնելով ազդեցությունը Սիրիայում, փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար:

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ՀԱՊԿ երկրների անվտանգության համար: Այս մասին այսօր Ղրղզստանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին:

ՀՀ կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնեց, որ ռազմատենչ նկրտումները բացարձակապես անհեռանկարային են և խաղաղ բանակցություններին և խնդրի խաղաղ լուծմանը այլընտրանք չկա:

«Կարծում եմ, որ նոր էսկալացիան աղետալի հետևանքներ կթողնի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլ նաև նրանից դուրս: Ադրբեջանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, ովքեր, կորցնելով ազդեցությունը Սիրիայում, փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար: Ընդ որում՝ Ադրբեջանը աշխարհագրական առումով շատ հարմար հարթակ է, որի միջոցով ծայրահեղականները կարող են ծավալել իրենց գործունեությունը բոլոր ուղղություններով` հարավում, հյուսիսում, արևմուտքում և արևելքում»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

ՀԱՊԿ–ի նիստում ԼՂ–ի հարցն ու Սիրիայում ապրող հայերի անվտանգության խնդիրն է բարձրացվել

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Վարչապետի խոսքով` հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները: «Մենք անկեղծ ենք մեր՝ խաղաղության ձգտման մեջ և պատրաստ ենք հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կառուցողական երկխոսության` իմ ներկայացրած հայեցակարգի հիման վրա: Մենք կշարունակենք բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված միակ բանակցային ձևաչափի շրջանակներում, որին ՀԱՊԿ-ը բազմիցս հայտարարել է իր աջակցությունը: Այս համատեքստում ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Մինսկի խմբի ռուսական կողմի համանախագահությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացությունը, և Եվրոպայում այդ մասին չգիտեն. Փաշինյան

Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին մասնակցել են կազմակերպության անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:

Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր: Դրանց թվում են` համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակներով միջազգային համագործակցության կատարելագործմանը, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագրին, ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների սահմանմանը, պաշտպանա-արդյունաբերական համալիրների կազմակերպությունների և ձեռնարկությունների ինտեգրացիոն կապերի զարգացմանը, համատեղ գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող փաստաթղթեր:

Հայ լրագրողների աննախադեպ այցն Ադրբեջան. ի՞նչն էր անսպասելի նրանց համար

Նիստի մասնակիցները քննարկել են նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, դիտարկել են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դիմակայմանն առնչվող թեմաներ, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության գալիք նախագահության ժամանակահատվածում աշխատանքի առաջնահերթ ուղղությունները:

թեմա:
Հայաստան և ՀԱՊԿ (39)

Ըստ թեմայի

Բաբայան. «Հաշտության հասնելը փաստաթուղթ ստորագրելով չէ, ժողովուրդները պետք է ներեն իրար»
Ժամանակակից ճաշարան՝ բոլոր հնարավորություններով. Բակո Սահակյանն այցելել է զորամաս
«Հայաստանում չկա քաղաքական օրակարգ». Աշոտյան
թեգերը:
Հայաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ