00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկանդալ TANAP-ի բացման ժամանակ․ Հունաստանի պատվիրակությունը լքել է արարողությունը

© REUTERS / Umit BektasПрезиденты Турции, Сербии, Азербайджана, Украины и лидер турков-киприотов во время церемонии открытия Трансанатолийского газопровода (12 июня 2018). Эскишехир, Турция
Президенты Турции, Сербии, Азербайджана, Украины и лидер турков-киприотов во время церемонии открытия Трансанатолийского газопровода (12 июня 2018). Эскишехир, Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Հունաստանի պատվիրակությունը ՝ էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխնախարար Դիմիտրիոս Իկոնոմուի գլխավորությամբ, սկանդալով է հեռացել Տրանսանատոլիական գազատարի (TANAP) բացման արարողությունից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սադրիչ հայտարարություններին» ի պատասխան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Skai հեռուստաընկերությանը:

Президенты Азербайджана и Турции Ильхам Алиев и Реджеп Тайип Эрдоган на параде, посвященном 100-летию освобождения города Баку (15 сентября 2018). Бакy - Sputnik Արմենիա
Միասին սեղմեցին կոճակը. Էրդողանն ու Ալիևը բացեցին TANAP գազատարի վերջնական փուլը

Արարողության ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան չի դադարեցնի ուսումնասիրությունն ու հորատման աշխատանքները Կիպրոսում: Նրա խոսքով՝ Անկարան «գործում է միջազգային իրավասությունների շրջանակում, և այժմ ոչ մի գոռոց և ճիչ չի ստիպի» Թուրքիային հետ վերցնել այն նավերը, որոնք Միջերկրական ծովում զբաղվում են հետախուզությամբ:

«TANAP-ը սկիզբ է առնում թուրք-վրացական սահմանից և թուրքական Էդիրնե նահանգի Իփսալ շրջանում, Հունաստանի սահմանի մոտ, միանում է Անդրադրիատիկ խողովակաշարին (TAP): Ես կոնկրետ թեմայով Հունաստանի կառավարությունից ներկայացուցիչ էի և պատճառ ունեի ներկա լինելու արարողությանը: Այն պահին, երբ Էրդողանը սկսեց խոսել խողովակաշարի բացման հետ կապ չունեցող խնդիրների մասին, այդ թվում` Հունաստանի մասին սադրիչ արտահայտություններ թույլ տալով, պարզ դարձավ, որ պետք է հեռանանք»,- ասել է Իկոնոմուն:

Միջադեպից հետո Հունաստանի ԱԳՆ-ն քննադատել է Էրդողանի հայտարարությունը` նրան անվանելով «տարածաշրջանում միջազգային իրավունքի գլխավոր խախտող»: Աթենքում Թուրքիային մեղադրում են տարածաշրջանում բոլոր ժողովուրդների շահերի կայունությունը խոչընդոտելու, ինչպես նաև բարիդրացիության սկզբունքներին լիարժեք արհամարհանք ցուցաբերելու մեջ:

«Դու սկզբից քո ուղեղը ստուգիր». Էրդողանը վիրավորել է Մակրոնին

«Ցավալի է, որ Թուրքիայի նախագահը որոշել է խաղաղ համագործակցության նախագիծը վերածել ռազմական հռետորաբանության` արհամարհելով միջազգային իրավունքները»,- գրված է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ հունական պատվիրակության հեռանալը բնական հետևանք էր: Հունաստանում հույս են հայտնել, որ Թուրքիայի նախագահը կգիտակցի, որ միջազգային իրավունքը հարգելը պարտականություն է:

Ռուսաստանցի փորձագետը խոսել է Թուրքիայի վրա ԱՄՆ–ի ճնշման մասին

Հիշեցնենք՝ TANAP գազատարի առաջին փուլի գործարկման արարողությունը կայացել է 2018 թվականի հունիսի 12-ին։ Նույն տարվա հունիսի 30-ին սկսվել են TANAP-ով ադրբեջանական գազի կոմերցիոն մատակարարումները։ 2019 թվականի հունիսի 15-ին Շահ Դենիզի հանքի ադրբեջանական գազը TANAP-ով հասել է թուրք-հունական սահման։

Լրահոս
0