06:34 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Մոհամադ Ջավադ Զարիֆ

«Սա մարդու նվազագույն պարտքն է». Իրանի արտգործնախարարը դիմել է ԵՄ երկրներին

© Sputnik / Рамиль Ситдиков
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
35 0 0

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հրապարակային կոչով դիմել է եվրոպական երկրներին։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Եվրամիության երկրներին կոչ է արել ընկերություններին թույլ տալ կարևոր դեղորայքը մատակարարել ԻԻՀ բնակիչներին։

Իրանում զանգվածային ցույցեր են. ԱՄՆ–ն աջակցում է բողոքի ակցիայի մասնակիցներին

Զարիֆի տեսանկյունից` սպառնալիքներից և թղթի վրա գրված դատարկ խոստումներից բացի, «ԵՄ–ն պետք է ինչ–որ հասարակ մի բանից սկսի»։ Օրինակ, եվրոպացիները պետք է կատարեն իրենց «նվազագույն մարդկային պարտքը»։

«Թող Mölnlycke Health Care–ը (դեղերի շվեդական արտադրող,–խմբ.) կսկսի ապրանքներ վաճառել, որոնց շնորհիվ բուլյոզային էպիդերմոլիզով հիվանդ իրանցի երեխաները կկարողանան մշակել իրենց վերքերը», – գրել է  նախարարը Twitter–ի իր էջում։

Ավելի վաղ Զարիֆը Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» էր որակել։

Որքան վատ են Թուրքիայի և ԱՄՆ–ի հարաբերությունները, այնքան շահում են Երևանը և բոլորը

ԱՄՆ–ի և Իրանի հարաբերությունները կտրուկ սրվել էին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց «միջուկային գործարքից» դուրս գալու մասին։ Ամերիկայի իշխանությունը տնտեսական խիստ պատժամիջոցներ մտցրեց և շարունակում է ուժեղացնել ճնշումը։ Վաշինգտոնի նպատակը` Թեհրանի «վարքագիծը փոխելն» է։ ԱՄՆ–ն նաև ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել Իսլամական հեղափոխության պահակների կորպուսին։

Դրան ի պատասխան` Իրանն ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM) ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել, իսկ Միացյալ նահանգները` «ահաբեկչությանը ֆինանսավորող պետություն»։

Ըստ թեմայի

Զարիֆը շնորհակալություն է հայտնել Մնացականյանին. աղբյուր
Զարիֆի հնարավոր հրաժարականն ու տնտեսության խնդիրները. ինչպե՞ս կանցնի Փաշինյանի այցը Իրան
«Իրականում». Փաստորեն ԱՄՆ-ի դիվանագիտությունը անզոր գտնվեց Իրանի ԱԳ նախարար Զարիֆի դեմ
«Զարիֆն ահաբեկիչ է». Ստոկհոլմում փորձել են տապալել Իրանի արտգործնախարարի դասախոսությունը
թեգերը:
Եվրամիություն, ԱՄՆ, Դեղ, Մոհամադ Ջավադ Զարիֆ, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ