04:29 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
1185 0 0

Երկու տղաներն էլ երկար մազեր և սև աչքեր ունեն, այդ պատճառով էլ շատերը շփոթում են հայտնիների երեխաներին։ Ալեքսանդրը մեկ տարով մեծ է Մարտինից, նրա հայրը ռեստորանատեր Սերգեյ Աբգարյանն է։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի –Sputnik.  Հայտնի երգչուհի Անաստասիա Ստոցկայայի 8-ամյա որդին` Ալեքսանդր Աբգարյանը, «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակցին բողոքել է, թե հոգնել է, որ իրեն անընդհատ շփոթում են ռուսական էստրադայի փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովի որդու` 7 տարեկան Մարտին Կիրկորովի հետ։

«Սկզբում դա ինձ զվարճացնում էր, իսկ հիմա արդեն հոգնեցնում է։ Նա ինձ բացարձակ նման չէ», – դեմքը ծամածռելով, պարբերականին տված հարցազրույցում ասել է Սաշան։

Հայտնիների երեխաները շաբաթ օրը ներկա են գտնվել «Տատլեր» ամսագրի կազմակերպած Ամանորյա միջոցառմանը, որտեղ փոքրիկ հյուրերը հետաքրքիր  ժամանակ են անցկացրել։

Սաշա Աբգարյանը միջոցառմանը եկել էր  իր հայտնի մայրիկի հետ, իսկ Կիրկորովի երեխաներին` Մարտինին և Ալլա–Վիկտորյային ուղեկցում էր դայակը։ Ալլա–Վիկտորյան խոստովանել է, որ Ձմեռ պապին դեռ նամակ չի գրել, իսկ Մարտինն արդեն որոշել է, թե ինչ նվեր է խնդրելու. ամենից շատ տղան նոր համակարգիչ է ուզում ստանալ։ Ստոցկայայի որդին` Ալեքսանդրը նոր այֆոն հեռախոս է խնդրել, չնայած որ այդքան էլ չի հավատում Ձմեռ պապի գոյությանը։

Ինչո՞վ է հայ ամուսնուն կերակրում Ստոցկայան․ լուսանկար

Մայրիկի խոսքով` միջոցառմանը գնալու ճանապարհին Սաշան ասել է, որ Ձմեռ պապը «հագուստը փոխած մարդ է», սակայն տղան հույսը չի կտրել, և նրան ամեն դեպքում նամակ է գրել։ «Կարծում եմ, դա շատ շքեղ նվեր է խնդրել` այֆոն 11, բացի այդ դեռ դրա կարիքը չկա», – ասել է նա` ավելացնելով, որ թանկարժեք նվերներ նա գնում է որդուն նրա ծննդյան օրերին, իսկ Ամանորին շատ երես չի տալիս։

Մինչև վերջ սիրահետել է հայ ամուսնուն. Ստոցկայան չի պատասխանել Հայաստանի մասին հարցին

Երգչուհին նաև Instagram–ի իր էջում որդու հետ տոնակատարությունից լուսանկար է հրապարակել։

Անաստասիան և գործարար Սերգեյ Աբգարյանն ամուսնացել են 2010 թվականին: 2011 թվականի հուլիսի 16-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Ալեքսանդրը: 2017թ.-ի մայիսի 7-ին զույգը դուստր է ունեցել, որին անվանել են Վերա: Երգչուհին ամեն կերպ ջանում է պահպանել հայկական մշակույթի նկատմամբ երեխաների սերը։ Արդեն երկրորդ տարին է ընտանիքը Հայաստանում է անցկացնում ամառը։ Նրանք ամբողջ ընտանիքով այցելել են Էջմիածին, Ամբերդ, Սևան և Հայաստանի այլ տեսարժան վայրեր։ 2018 թվականին զույգը հայկական եկեղեցում մկրտել է երեխաներին։

Ըստ թեմայի

Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ում փորձել է Կիրկորովի «դիմակը»
Վալերիայի և Կիրկորովի կոշիկների դիզայնից մինչև դագաղագործ. ինչ է պակասում Արթուրի կյանքում
Կիրկորովի հաշիվներն արգելափակել են. ճշմարտությո՞ւն, թե՞ «լրագրողական սուտ»
թեգերը:
Անաստասիա Ստոցկայա, որդի, Ֆիլիպ Կիրկորով, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ