04:20 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
283 0 0

Հայտնի երգչուհին ակտիվ պատրաստվում է իր հարսանիքին։ Մոտ օրերս կայանալիք հարսանիքին գրեթե ամեն ինչ պատրաստ է, միայն հարսանեկան զգեստը դեռ չեն ընտրել։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է նա պատրաստվում իր հարսանիքին։ Լիլուն պարուհի Իռեն Ուլիխանովայի հետ հարսանեկան պար է սովորում։

«Չէ, ես գիտեմ, որ շատ վատ եմ պարում հայկական, բայց լարվածությունից լրիվ փայտի եմ վերածվել»,–կատակել է երգչուհին։

Երգչուհու երկրպագուները շատ են հավանել պարի փորձը և նշել են, որ շատ էլ լավ է պարում։

«Թող բոլոր «փայտերը» քեզ նման լինեն», «Այս պարի մեջ կարևորը նազանքն է, չհուսահատվես, շատ լավ է ստացվում»,«Շատ լավ ես պարում, իզուր մի կոմպլեքսավորվիր»,–գրել են նրանք։

Լիլուն չի շտապում սիրելի հետ համատեղ լուսանկարներ հրապարակել. ասում է՝ հարսանիքի օրը կլինի ամենահարմար պահը իրենց միասին տեսնելու համար:

Երգչուհին հարցազրույցներից մեկում պատմել է, որ սիրելիի հետ ծանոթացել է 2005 թվականին։ Նրանք միասին են աշխատել երևանյան ակումբներից մեկում, որտեղ Լիլուն երգել է։

Խոստովանել է, որ այդ տարիներին էլ են իրար շատ են համակրել, անգամ սիրահարված են եղել, բայց չեն լրջացրել իրենց հարաբերությունները։

Տարիներ հետո, երբ երկուսն էլ տեղափոխվել են ԱՄՆ, կրկին հանդիպել են, և ամեն ինչ նորից է սկսվել։ Լիլուի ծննդյան օրն էլ զույգը նշանադրվել է։

Ռոմանտիկ ու սիրառատ. հայ երիտասարդի արարքը զարմացրել է Մարսելի բնակիչներին. տեսանյութ

«Այդ օրը նա ինձ անակնկալ մատուցեց և ընտանիքիս, ընկերներիս առաջ ամուսնության առաջարկություն արեց ու մատիս մատանի դրեց: Ես չէի մտածում ամուսնության մասին, քանի որ ինձ համար առաջին տեղում որդիս է՝ Ռոբերտը, բայց սիրելիս եկավ այն ժամանակ, երբ ընդհանրապես չէի սպասում»,– պատմել է երգչուհին։

Դեկտեմբերին կայանալիք հարսանիքին գրեթե ամեն ինչ պատրաստ է, միայն հարսանեկան զգեստը դեռ չեն ընտրել. երգչուհին դեռ չի որոշել` ինչպիսի զգեստ է ուզում հագնել։

View this post on Instagram

1 te 2?? Hetaqrqira dzer karciq@🤔 #wedding #weddingdress #comincsoon #losangeles #california #singer #lilumusic

A post shared by Lilit Ghukasyan L I L U (@lilumusic_official) on

Նշենք, որ Լիլուն շատ ակտիվ է համացանցում։ Նա հաճախ է իր էջի հետևորդներին ուրախացնում հրապուրիչ լուսանկարներով: Երգչուհին հաճախ է հրապարակում նաև իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներ և տեսանյութեր։

Ըստ թեմայի

«Սոնայի սիրտը ո՞նց կարող է ազատ լինել». երգչուհին պատմել է իր անձնականի ու ծրագրերի մասին
Երգչուհին Ռուսաստանի օրհներգի բառերը շփոթել է և խայտառակ եղել. տեսանյութ
Սիրուշոն խոստովանել է` որտեղ է գրում իր երգերը. նա նոր լուսանկարներ է հրապարակել
թեգերը:
Պար, հարսանիք, Լիլու, երգչուհի, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ