10:44 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.39
  • EUR519.53
  • RUB7.54
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
99 0 0

Հայտնի երգչուհին մահացել է 62 տարեկանում։ Մահվան ստույգ պատճառը դեռ չի հրապարակվում, բայց հայտնի է, որ նա երկար ժամանակ հիվանդ էր։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Աշխարհահռչակ Roxette ռոք-խմբի մեներգչուհի Մարի Ֆրեդրիկսոնը մահացել է երեկ։ Այս մասին հայտնում է Expressen–ը` հղում անելով խմբի մենեջեր Մարի Դիմբերգին։

«Ցավով հայտնում ենք, որ մեր ամենամեծ և ամենասիրելի արտիստներից մեկը հեռացել է մեզանից։ Մարի Ֆրեդրիկսոնը մահացել է դեկտեմբերի 9–ի առավոտյան հիվանդության պատճառով»,– ասել է նա։

Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը

Նշենք, որ 2011 թվականին Մարի Ֆրեդրիկսոնի մոտ ուղեղի քաղցկեղ էին հայտնաբերել։ Հիվանդության պատճառով նա չէր կարողացել մասնակցել «The Pop Hits» ալբոմի ձայնագրությանը։ Երգչուհու առողջությունը լրջորեն վատացել էր 2016 թվականին, նա ստիպված էր եղել լքել բեմը:

Շվեդ երգչուհի, կոմպոզիտոր, դաշնակահար, երգերի հեղինակ Մարի Ֆրեդրիկսոնը, որն ավելի հայտնի է որպես Roxette փոփ-ռոք խմբի մեներգչուհի, մասնակցել է Փեր Գեսլեի և շվեդական Gyllene Tider խմբի սոլո ալբոմների ձայնագրություններին։ Երգչուհին հանդես է եկել նաև մենահամերգներով։ Նա 62 տարեկան էր։ Շատերը նրան ճանաչում են «Սիրունիկը» ֆիլմով։

Մահացել է «Արարատ 73»–ի լեգենդար ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը

թեգերը:
Roxette, Մահ, երգչուհի

Գլխավոր թեմաներ