12:48 21 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.34
  • GBP622.23
  • EUR531.59
  • RUB7.78
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
71 0 0

Նոբելյան կոմիտեն ամբողջովին վարկաբեկված է Թուրքիայի նախագահ Էրդողանի աչքում, այդ պատճառով էլ նրան մրցանակներ պետք չեն։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կհրաժարվեր Խաղաղության Նոբելյան մրցանակից, եթե հանկարծ այդ մրցանակն իրեն շնորհեին։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ նա այս մասին հայտարարել է Անկարայում Բիլկեն համալսարանում ելույթ ունենալիս։

Թուրք առաջնորդն իր դիրքորոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ Նոբելյան կոմիտեին համարում է «քաղաքականապես մոտիվացված գաղափարական կազմակերպություն»։ Էրդողանի խոսքով ՝ կոմիտեն ամբողջությամբ վարկաբեկված է և իր աչքերում այլևս ոչ մի արժեք չունի

Ընդ որում` Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան այս տարի բոյկոտում Է Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։ Նա նաև «Թուրքիայի բոլոր բարեկամներին» կոչ է արել նույն կերպ վարվել։

Միասին սեղմեցին կոճակը. Էրդողանն ու Ալիևը բացեցին TANAP գազատարի վերջնական փուլը

Ավելի վաղ Անկարան դեմ էր հանդես եկել գրականության գծով Նոբելյան մրցանակը ավստրիացի գրող Պետեր Հանդկեին հանձնելուն, որն ասել էր, թե Սրեբրենիցայի դեպքերը դիտարկում է որպես երկու եղբայր ժողովուրդների միջև հակամարտություն։ Մի քանի երկրներ, այդ թվում` Թուրքիան, բոյկոտել են նրա պարգևատրման արարողությունը։ 

Էրդողանը C-400–ների վերաբերյալ կոշտ հայտարարություն է արել

Ըստ թեմայի

Որքան վատ են Թուրքիայի և ԱՄՆ–ի հարաբերությունները, այնքան շահում են Երևանը և բոլորը
«Մերձավոր Արևելքը մեծ տորթ է, որից Թուրքիան ցանկանում է զգալի կտոր կորզել». Գեղամյան
Բալասանյան. «Թուրքիան ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր անդամներին ստիպում է հաշվի նստել իր հետ»
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Նոբելյան մրցանակ, Թուրքիա

Գլխավոր թեմաներ