05:54 29 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
77 0 0

Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ մտադիր է պատժամիջոցներ կիրառել ռուսական կործանիչներ գնելու պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Միացյալ Նահանգներն, ամենայն հավանականությամբ,  Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամները 18 կողմ, 4 դեմ հարաբերակցությամբ կողմ են քվեարկել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Քվեարկությունից հետո միջնորդությունն ուղարկվել է Սենատի ընդհանուր դիտարկմանը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն A haber հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ եթե Վաշինգտոնը ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերը գնելու համար Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանի, Թուրքիան պատասխան միջոցներ կձեռնարկի՝ սպառնալով փակել «Ինջիրլիք» ամերիկյան բազան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսական համակարգերի գնումը քաղաքական հարց չէ, քանի որ Թուրքիան մինչ այդ դիմել էր ԱՄՆ-ին և Ֆրանսիային ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու առաջարկով, սակայն նրանք գործարքի չէին գնացել։  Եթե վատ սցենար լինի, և ԱՄՆ - ն պատժամիջոցներ սահմանի, ապա օրակարգում կարող է հայտնվել Ինջիրլիք և Քյուրեջիք բազաների հարցը», - ասել Է Չավուշօղլուն։

Որքան վատ են Թուրքիայի և ԱՄՆ–ի հարաբերությունները, այնքան շահում են Երևանը և բոլորը

Չավուշօղլուն նաև ընդգծել է, որ Անկարան ռուսական կործանիչները դիտարկում է ամերիկյան F-35 կործանիչների այլընտրանք, եթե հանկարծ Վաշինգտոնը հրաժարվի մատակարարումներից:

Նշենք, որ այս տարվա հուլիսին Ռուսաստանն ու Թուրքիան 2,5 մլրդ դոլար արժողությամբ ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պայմանագիր են ստորագրել, դրանք սպառազինության մեջ կհայտնվեն 2020 թվականի ապրիլին:

Էրդողանը C-400–ների վերաբերյալ կոշտ հայտարարություն է արել

Մատակարարումները Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում ճգնաժամ են առաջացրել։  Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից ու փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրները ՝ սպառնալով չեղարկել Անկարային F-35 կործանիչների վաճառքը և պատժամիջոցներ սահմանել: Թուրքիան հրաժարվել է զիջումների գնալ։

Ըստ թեմայի

«Թուրքիան գործում է արևելյան վաճառականի տրամաբանությամբ». Արմեն Պետրոսյան
Բալասանյան. «Թուրքիան ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր անդամներին ստիպում է հաշվի նստել իր հետ»
Թուրքիան չի կատարում իր պարտականությունները. գրոհայինները տարածվում են Մերձավոր Արևելքով
թեգերը:
ռազմաբազա, պատժամիջոցներ, Ռուսաստան, ԱՄՆ սենատ, ԱՄՆ, Թուրքիա

Գլխավոր թեմաներ