03:05 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.39
  • EUR519.53
  • RUB7.54
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
20 0 0

Լուսանկարները հրապարակում են #catsatpollingstations («կատուներն ընտրատարածքներում») հեշթեգով։ Դրանք արվում են մուտքերի մոտ, քանի որ ընտրատարածքում նկարահանումներն արգելված են։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում նոր ավանդույթ է ձևավորվել։ Միացյալ Թագավորության բնակիչները սոցցանցերում լուսանկարներ են հրապարակում, որտեղ նրանք շների հետ են պատկերված ընտրատարածքների մոտ, այլ ոչ թե կատուների, ինչպես նախկինում էր ընդունված։ 

Լուսանկարները հրապարակվում են #catsatpollingstations («կատուներն ընտրատարածքներում») հեշթեգով։ Լուսանկարներն արվում են մուտքերի դիմաց, քանի որ ընտրատարածքում նկարահանումներն արգելված են։

Նման լուսանկարների թրենդը ստեղծվել էր 2017 թվականին։ #DogsAtPollingStations հեշթեգով առաջին լուսանկարները հայտնվել են մայիսին, տեղական ընտրությունների ժամանակ։ Իսկ հունիսին կայացած ընդհանուր ընտրությունների ընթացքում այն այնքան մեծ տարածքում ստացավ, որ Twitter–ում դրա համար հատուկ նշան մտցրեցին` բրիտանական դրոշի գույներով շան սիլուետ։ Այլ կենդանիների մասնակցությամբ (ոչ միայն կատուների, այլև ծովախոզուկների ու նույնիսկ ոզնիների) կադրեր նույնպես կային, բայց հազվադեպ էին հանդիպում։

Ճանապարհորդ կատուն տերերի հետ եղել է եվրոպական բոլոր երկրներում. տեսանյութ

Ավելի վաղ` դեկտեմբերի 12–ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր շան` Դիլանի հետ էր քվեարկության եկել։ Լրագրողները նշել էին, որ նրա ընդդիմադիր Ջերեմի Կորբինը դժվար թե ընտրատարածք գա իր կատվի` Էլ Գատոյի հետ, քանի որ նա ավելի վաղ դեմ էր արտահայտվել կենդանիների հետ հանրային վայրեր այցելելուն։

Այսօր Մեծ Բրիտանիայում համընդհանուր ընտրություններ են անցկացվում։ Դրանք Մեծ Բրիտանիայի` ԵՄ–ից առաջիկայում դուրս գալու պատճառով առաջացած ճգնաժամի արդյունքն են։ Պահպանողականներն ուզում են Brexit–ն իրականացնել հունարի 31–ին, լիբերալ դեմոկրատները կողմ են Եվրամիության անդամ մնալուն, լեյբորիստները նոր հանրաքվե են խոստանում։

Ըստ թեմայի

«Ինչպիսի ջենտլմեն». բարի շունը շոյում է կատվին. զվարճալի տեսանյութ
«Թևավոր» շունը համացանցի աստղ դառնալու ճանապարհին է. տեսանյութ
«Քիմ Սահակյան» անձնագրով կատուն․ կենդանու տերը պատմել է Քարդաշյանի հետ «կապի» մասին
թեգերը:
Շուն, կատու, Ընտրություններ, Անգլիա

Գլխավոր թեմաներ