14:12 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
10501

Պենտագոնում մեկնաբանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն ամերիկյան ռազմաբազաների փակման մասին։ Ռադիո Sputnik–ի եթերում փորձագետ Վլադիմիր Ֆիտինը գնահատել է կողմերի դիրքերը։

ԵՐԵՎԱՆ, 17 Դեկտեմբեր — Sputnik. Պենտագոնը ջանքեր է գործադրում, որ պահպանի Թուրքիայի հետ հարաբերություններն այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է ամերիկյան ռազմաբազաների հնարավոր փակման մասին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը։

«Թրամփը հասկանում է Ռուսաստանի հետ բարեկամություն անելու շահը». Լավրով

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր փակել Ինջիրլիքի ու Քյուրջեքի բազաները` ի պատասխան ԱՄՆ–ի պատժամիջոցների։

«Մենք դիտարկում ենք Թուրքիայում տեղակայված մեր ուժերի կարգավիճակը` որպես ՆԱՏՕ–ի մեր դաշնակցի ու ռազմավարական գործընկեր Թուրքիային պաշտպանելու ու օգնելու խորհրդանիշ։ Նախարարությունը ջանքեր է գործադրում, որ պահպանի այդ հարաբերությունները` միաժամանակ խրախուսելով Թուրքիային` ավելի կառուցողական քաղաքականություն վարել С-400–ի, Սիրիայի և այլ հարցերում, որտեղ տարաձայնություններ կան»,–ասել է գործակալության զրուցակիցը։

ՆԱՏՕ–ն ավելացնում է պաշտպանությանն ուղղված ծախսերը. ՌԴ–ն կմասնակցի՞ մրցավազքին

Նա մատնանշել է Թուրքիայի դերակատարությունը Աֆղանստանում, Կոսովոյում ու Իրաքում։

Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգի Ինջիրլիքի ավիաբազան օգտագործում է ամերիկյան ՌՕՈՒ–ն։ Թուրքիայի հարավ–արևելքում գտնվող Մալաթիա նահանգի Քյուրեջիքում տեղակայված է հրթիռային հարձակման մասին տեղեկացնող ռադիոլոկացիոն կայանը։

Sputnik ռադիոկայանի եթերում Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Ֆիտինը մեկնաբանել է իրավիճակը, նշելով, որ Անկարայի ու Վաշինգտոնի հակամարտությունն արդեն վաղուց է ընթանում, ու ոչ ոք չի ուզում զիջել իր դիրքերը։

«Իրավիճակը հետևյալն է. ում նյարդերն առաջինը տեղի կտան։ Քանի որ արդեն տևական ժամանակ է` Միացյալ նահանգները պայքարում է Թուրքիայի դեմ` այն ՆԱՏՕ–ի ընդհանուր շարքի մեջ դնելու նպատակով, որ Թուրքիան աչքի չընկնի իր սեփական մտադրություններով ու չցուցադրի իր` բոլորինից տարբերվող շահերը։ Բայց կշեռքի նժարներին տարբեր բաներ են դրված։ Մի կողմից` ամերիկացիներն ուզում են անել ամեն բան, որ Թուրքիան ամբողջովին ենթարկվի Վաշինգտոնից եկած հրահանգներին, մյուս կողմից էլ հասկանում են Թուրքիայի բանակի չափազանց կարևոր լինելը ՆԱՏՕ–ի ներուժի տեսակետից։ Դա ՆԱՏՕ–ի` հզորությամբ երկրորդ բանակն է, որն ապահովում է կազմակերպության արևելյան թևը»,–ասել է Վլադիմիր Ֆիտինը։ 

Այս տարվա հուլիսին Ռուսաստանը սկսել էր С-400 մատակարարել Թուրքիային, ինչի պատճառով Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերություններում ճգնաժամ էր առաջացել։

Հոբելյան` մեռած ուղեղով. արդյո՞ք Ռուսաստանը կշահի ՆԱՏՕ–ի խժդժություններից

Թուրքիան նախատեսում է նոր զենքը գործարկել 2020 թվականի ապրիլին։

Ավելի վաղ Վաշինգտոնը պահանջում էր հրաժարվել գործարքից ու փոխարենը գնել ամերիկյան Patriot համալիրները։ ԱՄՆ–ն սպառնում էր, որ կչեղարկի F-35–ի վաճառքն ու Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի։

Նոյեմբերի 19–ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան չի հրաժարվի С-400 գնելուց։

Ըստ թեմայի

ԱՄՆ Սենատի արտաքին հանձնաժողովը կողմ է քվեարկել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելուն
Պենտագոնը պատասխանել է Թուրքիայի` ռազմաբազաները փակելու սպառնալիքին
Ինչպես թաքցնել սեփական մահը. ՆԱՏՕ–ի լոնդոնյան գագաթնաժողովը պատմական է լինելու
«Իրականում». ՆԱՏՕ-ն գերխնդիրների է դեմ առել՝ Թուրքիա, Վրաստան, Հունաստան, Կիպրոս, ԱՄՆ...
Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը խիստ նեղացրել են նավթային փորձագետներին
«Առողջ դատողությունը սպառվել է». ԱՄՆ սենատի համար Ռուսաստանն «ահաբեկչության հովանավոր» է
թեգերը:
Զենք, Դոնալդ Թրամփ, Ռուսաստան, Թուրքիա, ԱՄՆ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Նախագահ

Գլխավոր թեմաներ