00:34 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
14 0 0

Ձերբակալվածների թվում են ընդդիմության առաջնորդներն ու մարդիկ, որոնք անտեսելով իշխանության արգելքը, Հնդկաստանի մայրաքաղաքում փողոց են դուրս եկել բողոքի ակցիաներ անցկացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում մոտ 1200 մարդ ձերբակալվել են Նյու Դելիում քաղաքացիության մասին օրենքի փոփոխությունների դեմ բողոքի ակցիայի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թերթի տեղեկություններով` ձերբակալվածներին հավաքել են մարզադաշտերում, սակայն առավոտյան մեծ մասին ազատ են արձակել։ Ձերբակալվածների թվում են ընդդիմության առաջնորդներն ու մարդիկ, որոնք անտեսելով իշխանության արգելքը, փողոց են դուրս եկել Հնդկաստանի մայրաքաղաքում բողոքի ակցիաներ անցկացնելու համար։

Հայ «մահմեդական եղբայրները». հայության ոգին ապրո՞ւմ է արդյոք քրիստոնեությունից դուրս

Citizenship (Amendment) Act stir: 1, 200 detained, traffic choked as police lock down central Delhi https://t.co/eNuaomnPZ5 via @TOIDelhi pic.twitter.com/XuBtCSLUia

​Քաղաքացիության օրենքի մասին փոփոխությունները, որոնք պաշտոնապես դեռ ուժի մեջ չեն մտել, նախատեսում են, որ Հարավային Ասիայի հարևան երկրների (Աֆղանստան, Պակիստան ու Բանգլադեշ) ոչ մահմեդականները կարող են պարզեցված կերպով հնդկական անձնագիր ստանալ, եթե նրանց ճնշում են հայրենիքում։

Սաֆրաստյան. «Էրդողանի հայտարարությունը մահմեդական աշխարհին համախմբելու նպատակ ունի»

Հնդկաստանի մահմեդականները դժգոհում են։ Նրանք կարծում են, որ փոփոխությունները խախտում են սահմանադրությունը, քանի որ պաշտոնապես աշխարհիկ երկրում ճնշում են թաղաքացիների մի մասին կրոնական հատկանիշով։ Իրենց վրդովմունքն են արտահայտվել նաև հյուսիս–արևելյան նահանգների աշխատակիցները. նրանք վախենում են, որ այժմ Բանգլադեշից եկած միլիոնավոր մարդիկ կարող են օրինական կերպով հիմնավորվել իրենց տարածաշրջանում։ Բողոքի ակցիայի կազմակերպիչների կարծիքով` դա սպառնում է տեղացիների շահերին։

Բողոքի ակցիաներն այս հողի վրա Հնդկաստանում սկսվել են նախորդ շաբաթվա կեսերից։

Ըստ թեմայի

Քաշմիրի հարցում Հայաստանն աջակցում է Հնդկաստանին. Փաշինյանը հարցազրույց է տվել Wion–ին
Սերբիա, Եգիպտոս, Իսրայել, Հնդկաստան. Փաշինյանը խոսել է ԵԱՏՄ ապագա ծրագրերից
Հայաստանը ԵԱՏՄ–ում ավելի հեշտ առևտուր կանի Չինաստանի հետ. ի՞նչ սպասել Հնդկաստանից
«Իսկ ես գիտեի` միայն իմ ամուսինն է». Հնդկաստանի վարչապետը զարմացրել է Աննա Հակոբյանին
թեգերը:
Ձերբակալություն, կրոն, Օրենք, Բողոքի ակցիա, բողոք, Հնդկաստան

Գլխավոր թեմաներ