06:25 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Լրագրողների աշխատանքի անհարկի սահմանափակումները կարող են ազդել ինֆորմացիայի ազատ հոսքի վրա ու խաթարել ԵՄ՝ ԶԼՄ-ների ազատության ստանդարտները:

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ժուռնալիստների միությունը մտահոգված է Sputnik Էստոնիայի աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդման սպառնալիքի փաստով և էստոնական իշխանություններին հորդորում է ձեռնպահ մնալ ԵՄ պատժամիջոցների կամայականություններից ու գործակալության աշխատանքների ոչ պարտադիր սահմանափակումներից:

«Խոսքի ազատությունը բարձրագույն արժեք է, և օտարերկրյա լրագրողների աշխատանքի անհարկի սահմանափակումները կարող են ազդել ինֆորմացիայի ազատ հոսքի վրա ու խաթարել ԵՄ՝ ԶԼՄ-ների ազատության ստանդարտները», – գրված է միության հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակներն անընդունելի են համարում լրագրողներին քրեական հետապնդման ենթարկելու ցանկացած փորձ։

Այդ կապակցությամբ Հայաստանի ժուռնալիստների միությունն Էստոնիայի իշխանություններին կրկին հորդորում է վերանայել Էստոնիայում ծավալող օտարերկրյա լրագրողների հանդեպ սահմանափակող ու խտրական միջոցների կիրառման իրենց որոշումը:

«Բացահայտ անտաշություն». Կոսաչյովը` Sputnik Էստոնիայի շուրջ իրավիճակի մասին

Sputnik  Էստոնիայի շուրջ ստեղծված իրավիճակին է անդրադարձել նաև «Դե ֆակտո» տեղեկատվավերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Կարեն Զախարյանը։ Նրա խոսքով` Էստոնիայի իշխանությունները բոլոր հնարավոր ու անհնար ձևերով փորձում են Sputnik–ի լրագրողներին Էստոնիայում «վտարել» իրենց մասնագիտական ոլորտից։ Պատճառները հեշտությամբ կարելի է կռահել` համաշխարհային քաղաքականություն իր «խաղերով»։

Ինչպես նկատել է Զախարյանը, լրագրողներին բանտ ուղարկելու սպառնալիքներ հնչեցնող Էստոնիայի իշխանությունների այս ակցիան ոմանք բացահայտ գռեհկություն են անվանում, մյուսները, իրավաբանական նրբանկատություն դրսևորելով, լրագրողների իրավունքների և ազատության խախտում, ոտնձգություն խոսքի ազատության նկատմամբ։ Լրագրողը կարծում է, որ ինչպես առաջինները, այնպես էլ վերջինները իրավացի են։

«Այսպիսի արտահայտություն կա. նախագահն Ամերիկան ղեկավարում է 4 տարի, լրագրությունը` միշտ։ Լավ կլիներ, եթե Էստոնիայում լսեին «ամերիկյան» այս խոսքը, այլ ոչ թե իրենց հետխորհրդային անկախության ամերիկյան ղեկավարներին։ Պարզից էլ պարզ է, որ քաղաքականությունը չպետք է մոտենա մի ոլորտի, որն իր մասնագիտական դրսևորումներով փորձում է հասնել հասարակական ուժերի հավասարակշռությանը», – հայտարարել է հայկական պարբերականի գլխավոր խմբագիրը։

«Եկեք թույլ չտանք». Սիմոնյանը Sputnik–ի լրագրողների համար դիմել է Էստոնիայի նախագահին

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էստոնիայի իշխանությունները սպառնացել էին գործակալության աշխատակիցներին քրեական հետապնդմամբ, եթե նրանք մինչև 2020 թվականի հունվարի 1-ը չդադարեցնեն աշխատել «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի համար։

Ըստ թեմայի

Ի՞նչն է Փաշինյանի համար ամենակարևորը. նա Sputnik Արմենիայի լուսանկարն է հրապարակել
Թինա Կանդելակի. «Sputnik Արմենիա, հավատում եմ ձեզ». տեսանյութ
«Լավագույն մուլտիմեդիոն նյութ». Sputnik Արմենիայի լոնգրիդը մրցանակ է ստացել
թեգերը:
լրագրություն, Լրագրող, Ժուռնալիստների միություն, Սաթիկ Սեյրանյան

Գլխավոր թեմաներ