12:26 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
223 0 0

Հայտնի են դարձել այն միլիարդատերերի անունները, որոնք անցնող տարվա ընթացքում ավելի շատ գումար են վաստակել, քան աշխարհի մյուս ամենահարուստ մարդիկ։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի –Sputnik. Այս տարվա ամենահաջողակ գործարարը, Forbes ամսագրի վարկածով, LVMH (Louis Vuitton – Moet – Hennessy) ֆրանսիական խմբի տնօրեն Բեռնար Առնոն է։ Forbes–ը հայտնում է, որ նրա կարողությունն ավելացել է 40 մլրդ դոլարով ու հասել 107,7 մլրդ դոլարի։

Հայտնի է` ով է 2019 թվականի ամենաազդեցիկ կինը` ըստ Forbes–ի

Երկրորդ հորիզոնականում է Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը։ Նրա ակտիվների արժեքն աճել է 22,1 մլրդ դոլարով ու հասել 72 մլրդի։ Վարկանիշում երրորդը Zara առևտրային ցանցի սեփականատեր Ամանսիո Օրտեգան է` 74.9 մլրդ դոլար եկամուտով (17,3 մլրդով ավել, քան անցած տարի)։ Միլիարդատերերի հնգյակում են նաև Microsoft–ի նախկին ղեկավար Սթիվ Բալմերը և Reliabce Industries հոլդինգի սեփականատեր Մուկեշ Ամբանին։ Նրանք վաստակել են 16 մլրդ դոլարից մի փոքր ավել։ Այդպիսով, ամենահաջողակ հինգ գործարարները միասին վաստակել են 112 մլրդ դոլար։

Forbes–ը պատմել է Հայաստանի և հայերի հյուրընկալության մասին

Ամսագիրը նշել է նաև այն գործարարների անունները, որոնք տուժել են իրենց ակտիվների մեջ։ Հակավարկանիշը գլխավորում է հնդիկ գործարար Ազիմ Պրեմժին (նա զրկվել է 14,1 մլրդ դոլարից)։ Այնուհետև ցանկում Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, որը 13.1 մլրդ դոլար է կորցրել, և Essel Group նախագահ Սուբխաս Չանդրան, որը բաժնետոմսերի գնի անկումից 3,4 մլրդ դոլար է կորցրել։

Վարկանիշը կազմելիս վերլուծվել է 2200 միլիարդատիրոջ ակտիվների արժեքը` 2018 թվականի դեկտեմբերի 28-ից 2019 թվականի դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում։

Ըստ թեմայի

Ռուսաստանի ամենահարուստ հայերը` Forbes–ի ցուցակում
Հայկական արմատներով հաջողակ աստղերն ընդգրկվել են Forbes–ի վարկանիշում. ովքե՞ր են նրանք
Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը ըստ Forbes-ի կգլխավորի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը
Հայ բազմազավակ եղբայրները ներառվել են Ռուսաստանի ամենահարուստ կլանների ցանկում. Forbes
Հայրս թույլատրել է «կրակի հետ խաղալ»․ Սամվել Կարապետյանի դստեր հարցազրույցը՝ Forbes-ին
թեգերը:
մեծահարուստ, Forbes

Գլխավոր թեմաներ