03:04 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (197)
103 0 0

Հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը կարծում է, որ երաժշտությունը տոնի կարևորագույն բաղադրիչն է։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը` Քիմ Քարդաշյանի քույրը, Poosh կայքում հրապարակել է Սուրբ ծննդի ու Նոր տարվա թեմայով իր սիրելի երգերը։

«Սիրում եմ տանն  ու մեքենայի մեջ լսել այս երգերը Սուրբծննդյան տոների ժամանակ։ Երեխաների հետ «տժժում» ենք այս երգերի ներքո», - գրել է Քարդաշյանը։

Հեռուստաաստղի երգացանկում ընդհանուր առմամբ 55 կատարում կա։ Օրինակ՝ նախորդ դարում տարածված Ֆրենկ Սինատրայի White Christmas-ը, Էլվիս Փրեսլիի Blue Christmas-ը, Էլա Ֆիցջերալդի Baby, it"s cold outside-ը և այլն։ Նրա ցանկում կան նաև ավելի թարմ հիթեր՝ Արիանա Գրանդեի Santa tell me-ն, Մայքլ Բուբլեի , I"ll be home for Christmas-ը, Մրայա Քերիի Santa Claus is coming to town-ը։

Ավելի վաղ Քորթնի կրտսեր քույրը՝ Քիմ Քարդաշյանը, Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել ու ներկայացրել, թե ինչպես է պատրաստվում Նոր տարվան ու Ամանորին։ Քարդաշյանը կոճապղպեղով բլիթ էր թխել ու զարդարել էր տոնածառը։

Նա կարծես Հոլիվուդի աստվածուհի լինի. Քարդաշյանը` Էլիզաբեթ Թեյլորի կերպարով. տեսանյութ

Քարդաշյանների մայրը՝ Քրիս Ջեները, նրանց հսկայական թխվածք էր ուղարկել` տան պատկերով, որի տանիքին գրված էին ընտանիքի բոլոր անդամների անունները։

Քարդաշյանների գրեթե ամբողջ ընտանիքը նկարահանվել է Քանյե Ուեսթի նոր տեսահոլովակում

Քարդաշյանների ընտանիքը (Keeping Up with the Kardashians) ճանաչում է ստացել ամերիկյան ռեալիթի շոուի շնորհիվ։ Շոուի պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերին E! հեռուստաալիքի եթերում։ Շոուի գլխավոր հերոսներն են Քրիս Ջեները, Բրյուս Ջեները (այժմ` Քեյթլին), Քորթնի Քարդաշյանը, Քլոե Քարդաշյանը, Քիմ Քարդաշյան-Ուեսթը, Քենդալ Ջեները և Քայլի Ջեները։

թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (197)

Ըստ թեմայի

Պատմություն կերտեցինք. Քարդաշյանը` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևի մասին
Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը
«Մտա սանհանգույց, փակեցի դուռը և հեկեկացի». ինչու է Քիմ Քարդաշյանն արտասվել
թեգերը:
Ամանոր, երգ, Սուրբ ծնունդ, Քորթնի Քարդաշյան, Քլոե Քարդաշյան, Քիմ Քարդաշյան

Գլխավոր թեմաներ