16:53 27 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
34 0 0

12-ժամյա աշխատանքային օրվանից հետո վերադառնալով գրասենյակ` փոստատարը բողոքել է ինքնազգացողությունից։ Մոտ մեկ ժամ անց տղամարդը մահացել է սրտի կաթվածից։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Բրիտանացի փոստատարը մահացել է գերհոգնածությունից։ Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Էսսեքսի կոմսությունում Փոլ Քրաշ անունով փոստատարը մահացել է ՝ առաքելով մեծ թվով Սուրբծննդյան նամակներ և նվերներ: Այս մասին տեղեկացնում է Daily star.com կայքը:

42-ամյա Քրաշը վարորդ է աշխատել փոստային ընկերությունում: Սուրբ ծննդին ընդառաջ օրական 100–ի փոխարեն նա առաքել է 240 նամակ ու ծանրոց։ Այդ ռեժիմով տղամարդը ստիպված է եղել աշխատել մի քանի շաբաթ:

12-ժամյա աշխատանքային օրվանից հետո նա վերադարձել է գրասենյակ և ասել, որ վատ է զգում: Դրանից մեկ ժամ էլ չանցած` նա սրտի կաթված է ստացել և մահացել:

Ամանորի համար տոնական հագուստ ենք ընտրում. խորհուրդներ է տալիս դիզայներ Սոնա Հակոբյանը

Փոլ Քրաշն ամուսնացած էր, ուներ 2 երեխա:

թեգերը:
Մահ, հուշանվեր, Սուրբ ծնունդ, Անգլիա

Գլխավոր թեմաներ