23:25 02 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
106 0 0

Առևտրի կենտրոնում կանանց կոշիկների տակ խաչի նշան է եղել։ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն անձամբ է տեսել ու հանցագործության մասին հաղորդում ներկայացրել նահանգապետարան։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Թուրքական արտադրության «FLO» կոշիկի խանութի մասնաճյուղը, որը գործել է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում, փակվել է կրոնական համոզմունքները վիրավորելու և նվաստացնելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ermenihaber.am–ը։

«Էրբիլի «Mega Mall» առևտրի կենտրոնում գտնվող մասնաճյուղում կանանց կոշիկ է վաճառվել, որի տակ եղել է խաչի նշան, ինչը որպես անարգանք է ընկալվել քրիստոնեության հանդեպ»,– գրում է կայքը։

Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զիա Պետրոսը քրդական «Rûdaw» թերթին տված հարցազրույցում նշել է, որ դեպքի կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Էրբիլի նահանգապետարան:

Ապացուցել անապացուցելին. ինչու է Հայաստանում կրկին հայտնվում թուրքական լոլիկ և կեղծ կոնյակ

Նրա խոսքով` հայցն ուսումնասիրելուց հետո Էրբիլի նահանգապետարանը որոշում է կայացրել փակել «FLO» խանութը: Նա նկատել է, որ Էրբիլում էլի մասնաճյուղեր ունի թուրքական խանութը, որոնք նույնպես պետք է ուսումնասիրվեն:

Նշենք, որ այդ կոշիկների տակ պատկերված խաչի նշանը նման է հայ առաքելական եկեղեցու ծաղկած խաչին:

Էրզրումի Սբ. Մինաս եկեղեցու մոտ շինարարական աղբ են կուտակում. ջնջվել են որմնանկարները

Ըստ թեմայի

Արարատյան երկրի խորհրդանիշները, կամ ինչպես ճանաչել Հայաստանը
Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացությունը, և Եվրոպայում այդ մասին չգիտեն. Փաշինյան
Ռուսական բանակի և հայ ժողովրդի ողբերգությունը. ՌԴ-ում կարդում են գթասրտության քրոջ նոթերը
թեգերը:
խաչ, խանութ, կոշիկ

Գլխավոր թեմաներ