05:35 31 մարտի 2020
Ուղիղ եթեր
  • USD500.80
  • GBP620.19
  • EUR554.34
  • RUB6.30
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
697 0 0

Նրանք այժմ միասին են ապրում, իսկ հարսանիքը սարերի հետևում չէ։ Երիտասարդներն արդեն ծանոթացել են միմյանց ծնողների հետ։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. 33–ամյա երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան հաստատել է, որ իր ընտրյալը 26–ամյա բլոգեր Դավիթ Մանուկյանն է։ Այս մասին հայտնում է kp.ru-ն։

Բուզովան պատմել է, որ Ամանորի տոները կանցկացնի իր ընտրյալի հետ Բալիում։ Նրանք արդեն միասին են ապրում, իսկ հաջորդ տարվա ամռանը մտադիր են օրինականացնել իրենց հարաբերությունները` ամուսնանալ և տեղափոխվել երգչուհու նոր բնակարան, որ Օլգան գնել է էլիտար բնակելի թաղամասում` 120 միլիոն ռուբլիով։

Երիտասարդներն արդեն ծանոթացել են միմյանց ծնողների հետ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին համացանցում ակտիվ քննարկում էին զույգի նշանադրության մասին լուրերը։ Հաղորդավարուհին անձամբ էր դարձել այդ շշուկների պատճառ, քանի որ Instagram-ի իր էջում լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել, որոնցում երևում էր, որ նրա մատնեմատին մատանի կա:

Սկանդալային Օլգա Բուզովան հայերեն է երգել

Նշենք, որ Բուզովայի և Մանուկյանի հարաբերությունների մասին երկրպագուները սկսեցին խոսել «Լայքեր» տեսահոլովակից հետո, որում բլոգերը հանդես էր գալիս որպես երգչուհու կողակից:

Ըստ թեմայի

Բոլոր մարդիկ նման են, բոլորն էլ գնում են զուգարան. Gucci հայ մոդելը պատմել է իր մասին
Սիրուշոն խոստովանել է` որտեղ է գրում իր երգերը. նա նոր լուսանկարներ է հրապարակել
Նազենի Հովհաննիսյանն ասել է` ինչ պետք է անի «իրեն հարգող հայ աղջիկը», որ «բախտը բացվի»
թեգերը:
ամուսնություն, Բլոգեր, հայ, Օլգա Բուզովա

Գլխավոր թեմաներ