18:30 11 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
38 0 0

Ամերիկացի թենիսիստուհին քվեարկության արդյունքում առաջ է անցել իր հայրենակիցներ Սիմոնե Բայլսին ու Քեթի Լեդեկիին։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Associated Press գործակալությունը Սերենա Ուիլյամսին տասնամյակի լավագույն մարզիկ է ճանաչել։  38-ամյա ամերիկացի թենիսիստուհին քվեարկության արդյունքում առաջ է անցել հայրենակիցներ մարմնամարզիկ Սիմոնե Բայլսին ու լողորդուհի Քեթի Լեդեկիին։ Բայլսը AP-ի հարցման արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Լեդեկին՝ երրորդը։

Լավագույն հնգյակը կազմված է հետևյալ մարզիկներից․

1. Սերենա Ուիլյամս (թենիս)

2. Սիմոնե Բայլս (սպորտային մարմնամարզություն)

3. Քեթլին Լեդեկի (լող)

4. Լինդսի Վոն (լեռնադահուկներ)

5. Միքաելա Շիֆրին (լեռնադահուկներ)

«Սերենա Ուիլյամսի հարվածը». Թայսոնը մարզում է անցկացրել Օհանյանի կնոջ համար. տեսանյութ

Տասնամյակի լավագույն տղամարդ մարզիկը, Associated Press-ի վարկածով, կհայտարարվի այսօր։ Քվեարկությանը մասնակցում են տեղեկատվական գործակալության խմբագիրներն ու հեղինակները։

Օհանյանը խոստացավ վերադառնալ կնոջ հետ. երեխային մկրտելու հարցը դեռ կքննարկեն

Սերենա Ուիլյամսը համաշխարհային WTA վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղն է զբաղեցնում։ Իր կարիերայի ընթացքում նա WTA-ի 72 մրցաշար է հաղթել, որոնցից 23-ը` Մեծ սաղավարտի առաջնություններում։

Ըստ թեմայի

«Մայրս 500 դոլարով վաճառել է ինձ». Դեմի Մուրը պատմել է` ինչպես են իրեն բռնաբարել
Սեր ու համերաշխություն. Սերենա Ուիլյամսը կնոջ կեղծամ է դրել ամուսնու` Ալեքսիսի գլխին
Գիրքն արդեն վաճառվում է Հայաստանում. Ալեքսիս Օհանյանը ուրախալի լուր է հայտնել
թեգերը:
մարզիկ, սպորտ, Սերենա Ուիլյամս, Ալեքսիս Օհանյան

Գլխավոր թեմաներ