15:23 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
504 0 0

Ահաբեկչության հեղինակը կրակահերթեր արձակելուց հետո ինքնասպան է եղել։ La Plume Libre‏ պարբերականը տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ կրակահերթ արձակողը բղավում է «Ալլահ աքբար»։

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Ֆրանսիայում այսօր ահաբեկչություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում են ֆրանսիական ԶԼՄ–ները, միջադեպը գրանցվել է Փարիզից ոչ շատ հեռու Դրե շրջանի համայնքապետարանի շենքի մոտ։ Կրակահերթից տուժել է մեկ անձ։ Կրակոցներ արձակողն ինքնասպանություն է գործել։ ​La Plume Libre‏ պարբերականը Twitter–ում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ կրակահերթ արձակողը բղավում է` «Ալլահ աքբար»։ 

​Ֆրանսիական ԶԼՄ–ները հայտնում են, որ տուժողը համայնքապետարանի աշխատակից է։ Հայտնի է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ահաբեկչության համար հետախուզվող Հնդկաստանի 2 քաղաքացուն հայտնաբերել են Հայաստանում

Ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները։

Ռուսաստանում ահաբեկիչներ են ձերբակալել

Ըստ թեմայի

«ԱՄՆ–ի քաղաքականությունը կհանգեցնի տնտեսական ահաբեկչության». Ռոհանի
Ահաբեկչություն Դամասկոսում. կան զոհեր և տուժածներ
Հայաստանն անվտանգ երկրների շարքում է. ահաբեկչության ռիսկը փոքր է
թեգերը:
Ահաբեկչություն, Ֆրանսիա

Գլխավոր թեմաներ