17:29 11 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ու Իրանի և ԱՄՆ–ի հակամարտությունը (42)
302 0 0

Իրանի իշխանությունը մտադիր է երկրի ազգային զարգացման հիմնադրամից 200 մլն եվրո հատկացնել հատուկ նշանակության ուժերին։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հայտարարել է, որ Իրանը գեներալ Ղասեմ Սոլեյմանիին Իրաքում սպանելու համար ԱՄՆ–ից վրեժխնդիր լինելու 13 սցենար ունի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Fars գործակալությանը։

Շամհանիի խոսքով` Իրանը Սոլեյմանիի սպանությանն ի պատասխան 13 սցենար է պատրաստել, որոնցից «ամենամեղմը գիշերային մղձավանջ կլինի Ամերիկայի համար»։

Խորհրդարանն այսօր միաձայն օրինագիծ է ընդունել, որի համաձայն` ԱՄՆ բանակն ու Պենտագոնը Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո ահաբեկչական կազմակերպություններ են ճանաչվում։

Հիշեցնենք` հունվարի 2-ի, լույս 3-ի գիշերը ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել Սոլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ։ Վաշինգտոնում համարում են, որ նրանք առնչություն ունեն 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա իրագործված հարձակման հետ։

Միևնույն ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժխնդիր լինել ԱՄՆ–ից` ավիահարվածների ժամանակ սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի համար։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ սպանելով Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի (Իրանի ԶՈւ մի մաս) գեներալին ԱՄՆ–ն ծանրագույն հանցագործություն է արել, որն Իրանը չի մոռանա։

«Խելագար Թրամփ». սպանված գեներալի դուստրը «սև օրեր» է խոստացել ԱՄՆ նախագահին

Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «արագ և ուժեղ հարված» հասցնել Իրանի 52 թիրախներին, եթե ամերիկացիների վրա գրոհ իրականացվի։ Համաշխարհային հանրությունը զսպվածության կոչ է արել ԱՄՆ–ին և Իրանին։

Սա ԱՄՆ-ի ամենախոշոր հանցագործությունն է Իրանի դեմ․ Ռոհանին այցելել է Սոլեյմանիի ընտանիքին

թեմա:
Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ու Իրանի և ԱՄՆ–ի հակամարտությունը (42)

Ըստ թեմայի

Որտեղ է սպանվել իրանցի գեներալը. համացանցում լուսանկարներ են հայտնվել
ԱՄՆ-ն Իրանի վրա հարձակման 52 թիրախ է մատնանշել. Թրամփ
Իսկանդարյան. «Լայնածավալ պատերազմը Թրամփին ընդհանրապես ձեռնտու չէ»
Ինչ հետևանքներ կունենա իրանցի գեներալի սպանությունը Հայաստանի ու տարածաշրջանի համար
թեգերը:
ԱՄՆ, Ղասեմ Սոլեյմանի, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ