03:21 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ու Իրանի և ԱՄՆ–ի հակամարտությունը (42)
257 0 0

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահը կարծում է, որ եթե իրանցիները լրջորեն զբաղվեն ԱՄՆ–ով, սեպտեմբերի 11–ը նրանց համար բարի հին ժամանակներ կթվա։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ամերիկացիները սկսել են մի վտանգավոր խաղ, որը նրանց համար կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին` մեկնաբանելով ամերիկա–իրանական հակամարտության հերթական զարգացումը։  

Իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվեց այն բանից հետո, երբ հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան հարվածի հետևանքով սպանվեց Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Դրան հաջորդող օրերին Իրանը մի շարք հրթիռային հարվածներ հասցրեց Իրաքում գտնվող ամերիկյան բազաներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է վերացնել Իրանի առանցքային օբյեկտները։

Իրանը հրթիռակոծել է Իրաքի ամերիկյան բազաները

Սատանովսկին կարծում է, որ իրանցի գեներալին սպանելու մասին Թրամփի որոշումը կայացվել է` ելնելով նախընտրական հեռանկարներից։ Թրամփին ընտրությունից բացի ոչինչ չի հետաքրքրում։

«Նա չի կարող հանգստություն դրսևորել Բաղդադում ամերիկյան դեսպանատան մոտ հակամարտության էսկալացիայի նկատմամբ։ Նրան ընդհանրապես չի հուզում, որ էսկալացիան ամերիկացիների կողմից շիաների աշխարհազորի վրա կրակ բացելու հետևանք է։ Կարևորը դեմոկրատների քննադատության առարկա չդառնալն է ու խուսափելն այնպիսի իրավիճակից, որի ժամանակ ԱՄՆ դեսպանատունը վտանգված կլիներ, իսկ նախագահը` անզոր»,–ասաց Սատանովսկին։ 

Նրա խոսքով` Իրանի համար Վաշինգտոնի գործողությունը չափազանց մեծ հանցագործություն է, որի շրջանակում վաղը կարող են վերացնել ցանկացած մարդու` ինչպես հոգևոր առաջնորդին, այնպես էլ նախագահին։ 

Փորձագետը չի կասկածում, որ Իրանը վճռական է տրամադրված ամերիկացիներին բոլոր միջոցներով պատասխանելու հարցում։ Իրանցիներն այժմ Պենտագոնն ահաբեկչական կազմակերպություն են հայտարարել, սակայն պետք է հաշվի առնել, որ ամերիկացիներն էլ ահաբեկչական կազմակերպություն են համարել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

«Մա՛հ Ամերիկային». Իրանում հրաժեշտ են տալիս գեներալ Ղասեմ Սոլեյմանիին

«Ամերիկացիներին ասում էին, որ չի կարելի պետական կառույցն ահաբեկչական անվանել։ Սա անհեթեթ է. հատկապես, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ոչինչ չի անում այն ամենից, ինչ անում են ԱԴԾ–ն, ԿՀՎ–ն, Պենտագոնը։ Այդ պատճառով էլ հակամարտությունը թեժանում է, ու այն շարունակելու է թեժանալ։

Նրա խոսքով` Իրանն ամբողջ աշխարհում, այդ թվում` ԱՄՆ–ի տարածքում, արտաքին հետախուզության լուրջ կառույց ունի։ Նա վստահ է, որ եթե իրանցիները լրջորեն զբաղվեն իրավիճակով, ապա սեպտեմբերի 11–ի իրադարձությունները «հին ու բարի ժամանակներ» կթվան։

«Իրանը շատ բանի է ընդունակ։ Եվ նա ապացուցել է դա` ժամանակին օդ հանելով Իսրայելի դեսպանատունն ու Արգենտինայի մշակութային կենտրոնը։ Այն ավելի շատ հնարավորություն ունի Լատինական Ամերիկայի, ԱՄՆ–ի տարածքում գործելու համար։ Այո՛, նրանք Եվրոպայում ոչինչ չեն անի, որովհետև եվրոպացիներին դեռ նավթ պետք է վաճառեն։ Բայց մյուս վայրերում` ինչո՞ւ ոչ», – ասում է Սատանովսկին։

Խոսելով բուն Իրանի տարածքում հնարավոր մարտական գործողությունների մասին` արևելագետը հիշեցրեց, որ Թրամփն ու ԱՄՆ–ի պաշտպանության նախարարն արդեն խոսել են այդ մասին։ Սատանովսկին կարծում է, որ այս ամենը բառի բուն իմաստով պատերազմ է։

Փորձագետը հակված չէ հավատալ ամերիկացիների հայտարարություններին այն մասին, որ Իրաքում ամերիկյան բազաներին իրանցիների հասցրած հրթիռային երկու հարվածի հետևանքով զոհվածներ չկան։

Ավելի վաղ «Երկիր–երկիր» դասի հրթիռներն Իրանից ուղարկվել են Իրաքի արևմուտքում գտնվող Էյն-ալ-Ասադ ու Էրբիլում գտնվող բազաներ, որտեղ տեղակայված է ԱՄՆ–ի բանակի զորակազմը։ Ընդհանուր առմամբ, բաց է թողնվել մոտ 15 բալիստիկ հրթիռ։ Վաշինգտոնը վստահեցնում է, որ զոհեր չկան, իրանական ԶԼՄ–ները հայտնում են 80 մահացած ամերիկացիների մասին։

Որտեղ է սպանվել իրանցի գեներալը. համացանցում լուսանկարներ են հայտնվել

Սատանովսկին այդ կապակցությամբ հիշեցրեց Քենիայում երեք օր առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին, երբ «Ալ-Շաբաբ» գրոհայինների խմբավորման հարձակման հետևանքով երեք ամերիկացի զինծառայող էր մահացել։ Սատանովսկին նշեց, որ Վաշինգտոնը սկզբում հերքում էր զինվորականների մահը, բայց հետո պարզվեց, որ իսկապես երեք մարդ մահացել է։

Նրա կարծիքով` ԱՄՆ–ի զինվորականները բավականին խոցելի վիճակում են ոչ միայն Իրաքում, այլ նաև Աֆղանստանում։

թեմա:
Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ու Իրանի և ԱՄՆ–ի հակամարտությունը (42)

Ըստ թեմայի

Հրթիռային հարձակման հետևանքով ԱՄՆ–ն մեծ կորուստներ է կրել. իրանական ԶԼՄ–ներ
ԱՄՆ-ն Իրանի վրա հարձակման 52 թիրախ է մատնանշել. Թրամփ
Սա ԱՄՆ-ի ամենախոշոր հանցագործությունն է Իրանի դեմ․ Ռոհանին այցելել է Սոլեյմանիի ընտանիքին
Որտեղ է սպանվել իրանցի գեներալը. համացանցում լուսանկարներ են հայտնվել
թեգերը:
Եվգենի Սատանովսկի, Մերձավոր Արևելք, ԱՄՆ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ղասեմ Սոլեյմանի

Գլխավոր թեմաներ