17:33 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
19810

Իսրայելը հանցագործություն չի համարում, որ իր քաղաքացիներն Արցախ են այցելելում։ Բլոգեր Ալեքսանդր Լապշինը դա լավ նախադեպ է համարում։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Իսրայելի գլխավոր դատախազությունն Ադրբեջանում բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ ընդունված դատավճիռը ճանաչել է իսրայելական նորմերին հակասող, Sputnik Արմենիային հաղորդեց Լապշինը։

«Իսրայելն օրինական չի համարում Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանում իմ դեմ կայացրած դատավճիռը։ Իսրայելի գլխավոր դատախազությունը և Երուսաղեմի ոստիկանական վարչությունը քննարկել են ադրբեջանական դատարանի վճիռը և որոշել, որ այն չի համապատասխանում իսրայելական իրավունքի նորմերին և չի կարող մուտքագրվել քաղաքացու անձնական գործի մեջ», – նշեց Լապշինը։

Նրա կարծիքով, եթե խոսքը բոլորի կողմից ընդունված հանցագործության մասին լիներ (սպանություն, կողոպուտ, խարդախություն), ապա կներառեին Իսրայելի ոստիկանության տվյալների բազայում, քանի որ այդ հոդվածները կան ցանկացած երկրի օրենսդրությունում։

Բլոգերի խոսքով` ներկա փաստաթուղթը հաստատում է, որ Իսրայելի օրենքները չեն արգելում այցելել Ղարաբաղ։

«Դա, իհարկե, նախադեպ է և լավ նախադեպ», – ասաց Լապշինը` նշելով, որ Ադրբեջանն ակտիվորեն փորձում է աշխարհի մյուս երկրներին համոզել, որ Ղարաբաղ այցելելը քրեական հանցագործություն է։

Ադրբեջանի չորս «ժանգոտ մեխերը». Լապշինը խոսել է ՄԻԵԴ-ում իր գործի ընթացքի մասին

Հիշեցնենք, որ 2016 թվականի վերջին Լապշինին Մինսկում ձերբակալել էին Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակում» էր ներառել առանց Բաքվի համաձայնության Արցախ այցելելու պատճառով: Բլոգերին արտահանձնել էին Ադրբեջան, և Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտել էր երեք տարվա ազատազրկման։ Լապշինը 7 ամիս էր մնացել ադրբեջանական բանտում, որովհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին Լապշինին ներում շնորհելու հրամանագիր էր ստորագրել։

Բլոգերը, ելույթ ունենալով դատարանում, հայտարարել էր, որ որպես զբոսաշրջիկ է Արցախ այցելել և ղեկավարությունից որևէ մեկի հետ չի հանդիպել։ Ներկա պահին Լապշինի գործն ուսումնասիրում է ՄԻԵԴ–ը։

Ըստ թեմայի

«Հայ լրտեսին անզգայացում չի հասնում». Լապշինի ադրբեջանական «արկածները»
Նախադեպ կդառնա՞․ Եվրոպական դատարանը սկսել է Լապշինի գործով հաղորդակցվել Բաքվի հետ
Լապշինի «Բաքվի ճեպընթացը». բլոգերը գիրք է գրելու իր անհաջողությունների մասին
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Բլոգեր, Ոստիկանություն, Դատարան, Հայաստան, Ադրբեջան, Ալեքսանդր Լապշին, Իսրայել

Գլխավոր թեմաներ