01:22 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ու Իրանի և ԱՄՆ–ի հակամարտությունը (42)
82 0 0

ՀՀ–ում ԻԻՀ դեսպանատանը բացված սգո մատյանում ՀՀ կառավարության անունից գրառում է կատարել Սուրեն Պապիկյանը` կողմերին կոչ անելով նստել բանակցային սեղանի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Իրաքում ամերիկյան կողմի ռազմական գործողությունը հակասում է միջազգային օրենքներին։ Այսօր Երևանում ԻԻՀ դեսպանատանը սգո մատյանի բացման արարողության ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ–ում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին։

«Իրաքում ամերիկյան ռեժիմի ահաբեկչական գործողությունը միջազգային օրենքներին հակասող ակտ էր, քանի որ գեներալ Սոլեյմանին հանդիսանում էր Իրանի պաշտոնական ներկայացուցիչը, որն Իրաք էր մեկնել այդ երկրի հրավերով»,– ասաց նա։

Հիշեցնենք` հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել 62-ամյա գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ։ Վաշինգտոնում համարում են, որ նրանք առնչություն ունեն 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա կատարված հարձակման հետ։

«Մա՛հ Ամերիկային». Իրանում հրաժեշտ են տալիս գեներալ Ղասեմ Սոլեյմանիին

Ամերիկյան կողմի ռազմական հարվածն Իրաքի տարածքին Իրանի փոխդեսպանը որակեց իբրև այդ երկրի օդային տարածքի խախտում։ Իրանցի դիվանագետը խոստացավ, որ ամերիկյան կողմը պատասխան է տալու իր գործողության համար։

«Ամերիկյան կողմի գործողությունները հակասում են իր`ահաբեկչության դեմ պայքարի մասին խոսքերին»,–ասաց Մոթաղին` նշելով, որ Ղասեմ Սոլեյմանին ու իր զինակիցները մեծ դերակատարություն են ունեցել Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում։

ՀՀ–ում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում այսօր գրառումներ են կատարել ՀՀ իշխանության ներկայացուցիչներ, քաղաքացիներ, զինվորականներ ու Հայաստանում գտնվող իրանի քաղաքացիներ։

ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սգո մատյանում գրառում կատարելուց հետո դեսպանատանը գտնվող լրագրողներին հայտնեց, որ Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ ՀՀ կառավարության անունից ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին ու հույս հայտնել, որ երկու պետությունները կամք կցուցաբերեն, և լարվածությունը շատ արագ կհաղթահարվի։

Թեհրանը Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու 13 սցենար ունի

«Կարևորում ենք տարածաշրջանային կայությունը։ ՀՀ դիրքորոշումն այս հարցում միանշանակ է` երկու գործընկերներին կոչ ենք անում նստել բանակցությունների ու կանխել հետագա լարվածությունը»,– ասաց նախարարը։

Սգո մատյանում գրառումներ կատարելու հնարավորություն կլինի այսօր մինչև ժամը 17։00-ը և վաղը ժամը 11.00-ից մինչև 13.00-ը։

թեմա:
Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ու Իրանի և ԱՄՆ–ի հակամարտությունը (42)

Ըստ թեմայի

Իրանն ԱՄՆ-ին դաժան վրեժ է խոստանում Բաղդադում սպանված իրանցի գեներալի համար
Որտեղ է սպանվել իրանցի գեներալը. համացանցում լուսանկարներ են հայտնվել
Ինչ հետևանքներ կունենա իրանցի գեներալի սպանությունը Հայաստանի ու տարածաշրջանի համար
«Խելագար Թրամփ». սպանված գեներալի դուստրը «սև օրեր» է խոստացել ԱՄՆ նախագահին
թեգերը:
դեսպանատուն, Հայաստան, ԱՄՆ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ղասեմ Սոլեյմանի

Գլխավոր թեմաներ