13:27 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
277 0 0

Բուքինգեմյան պալատի որոշումը բավական «կտրուկ» է եղել, դրանում նշվել է, որ այն լուրջ բարդություններ կստեղծի ընտանեկան զույգի համար։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Բրիտանական մեդիադաշտը ցնցել է մադամ Տյուսոյի թանգարանի թագավորական ընտանիքի ցուցադրությունից արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի արձանները հանելու մասին լուրը։ Sun պարբերականը հայտնում է, որ որոշումը կայացել է այն բանից հետո, երբ զույգը հայտարարել է, որ ուզում է առանձին ապրել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արքայազն Հարրիի և նրա կնոջ` Մեգան Մարքլի` արքայական ընտանիքի անդամների լիազորությունները վայր դնելու մասին որոշումն առանց Բուքինգեմյան պալատի հետ նախապես համաձայնեցնելու հիասթափեցրել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդին։

Բուքինգեմյան պալատի պատասխանը բավական «կտրուկ» է եղել, նշվել է, որ դա լուրջ դժվարություններ կստեղծի ընտանեկան զույգի համար։

The Sun պարբերականը նշում է, որ ամուսինների հայտարարությունը գնահատվել է որպես պատերազմ ընտանիքի դեմ, այն զայրացրել է Ուելսի արքայազնին և արքայազն Ուիլյամին։

Թագավորական հանգիստ. ինչպես են արձակուրդներն անցկացնում արքայազն Ուիլյամի երեխաները

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը` Մեգան Մարքլը, Կանադայում անցկացրած 6-շաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո սենսացիոն հայտարարություն են արել. նրանք հրաժարվել են թագավորական լիազորություններից և այլևս պաշտոնական միջոցառումներին թագավորական ընտանիքը չեն ներկայացնի։

Սասեքսի դքսերը մտադիր են ֆինանսապես անկախ դառնալ։ Իրենց ժամանակի մի մասը նրանք նախատեսում են անցկացնել Մեծ Բրիտանիայում, մյուս մասը` Հյուսիսային Ամերիկայում։ Ընդ որում, նրանք կշարունակեն «լիովին սատարել Ձերդ գերազանցություն թագուհուն», համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնց ղեկավարներն են, ինչպես նաև զբաղվել նոր բարեգործական նախագծերով։

թեգերը:
Արքայազն Հարրի, Մեգան Մարքլ, Թանգարան, թագավոր, Անգլիա

Գլխավոր թեմաներ