04:33 03 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.50
  • GBP628.41
  • EUR551.62
  • RUB6.43
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
139 0 0

Իրաքի հարավում զինված մարդիկ բաց թափքով ավտոմեքենայով մոտեցել են Dijlah հեռուստաալիքի նկարահանող խմբին ու կրակ բացել նրանց ուղղությամբ։ Թղթակիցն անմիջապես մահացել է, օպերատորը հրաձգային երեք վնասվածք է ստացել ու ավելի ուշ է մահացել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Իրաքում անհայտ զինված մարդիկ սպանել են Ruptly գործակալության արտահաստիքային թղթակից, օպերատոր Սաֆա Գալիին։ Այս մասին հայտնել է Russia Today հեռուստաալիքի ու «Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

«Սաֆա Գալին մեր Ruptly վիդեոգործակալության համար նյութեր էր նկարահանում տարածաշրջանում։ Մենք կանենք ամեն ինչ` նրա ընտանիքին օգնելու համար»,-գրել է Սիմոնյանը իր տելեգրամ ալիքում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 10-ին սպանվել են իրաքյան Dijlah TVարբանյակային հեռուստաալիքի երկու լրագրողները։ Սպանվածները Ահմեդ Աբդուլ Սամադն էր ու օպերատոր Սաֆա Գալին։

​Սոցցանցերում տարածվում է տեսանյութը, որում երևում է՝ ինչպես է լրագրող Սամադը ընկել ուղևորի նստարանի վրա՝ գլխում հրազենային վիրավորումով։

«Ռոսիա սեգոդնյան» ուղերձ է հրապարակել Էստոնիայում լրագրողների դեմ պատժամիջոցների մասին

Անհայտ գրոհայինները կրակ էին բացել լրագրողների մեքենայի վրա։ Թղթակիցը տեղում մահացել էր, օպերատորը՝ արդեն հիվանդանոցում։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ նրանք լուսաբանում էին բողոքի ակցիաները Իրաքի հարավում գտնվող Բասրա քաղաքում։

Բասրայի ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի հետ կապված հետաքննություն է սկսվել։

«Հայ հարևանս էլ էր համեղ պատրաստում». ադրբեջանցի լրագրողների տպավորությունները` Արցախից

Ըստ թեմայի

Իրաքում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցներն այրում են կառավարական շենքերը
Իրաքը բողոքի նոտա է հղել ՄԱԿ–ի անվտանգության խորհրդին Սոլեյմանիի սպանության համար
Իրանը հրթիռակոծել է Իրաքի ամերիկյան բազաները
Համացանցում են հայտնվել Իրաքում ԱՄՆ բազաների հրթիռակոծության առաջին կադրերը
թեգերը:
Մարգարիտա Սիմոնյան, Սպանություն, Լրագրող, Իրաք

Գլխավոր թեմաներ