13:21 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (223)
403 0 0

Հեռուստաաստղը տեսանյութ է հրապարակել, որում երևում է` ինչպես են երգում դուստրն ու ամուսինը։ Դատելով տեսանյութից` կատարումը հիացրել է ներկաներին։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Twitter–ում տեսանյութ է հրապարակել, որում երևում է` ինչպես է ամուսինը երգում ավագ դստեր` Նորթի հետ։

«Կիրակի օրը Նորթի հետ», – գրել է Քարդաշյանը։

​Հեռուստաաստղի բաժանորդներին դուր է եկել այս գրառումը։ Այն բազմաթիվ «լայքերի» ու մեկնաբանությունների է արժանացել. «Նորթը ձեր ընտանիքի հաջորդ աստղն է», «Քանյեն հիանալի մարդ է», «Նորթը շատ լավն է», «Հիանալի ընտանիք ունեք» և այլն։

Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը

Ավելի վաղ Քիմը դստերն էր նվիրել Մայքլ Ջեքսոնի բաճկոնը։ Նորթը Ջեքսոնի արվեստի մեծ երկրպագու է։ Մայքլ Ջեքսոնը թանկարժեք քարերով զարդարված այս բաճկոնով 1997 թվականին ներկա էր եղել դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի 65-ամյակին։

Դեկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ` Քայլի Ջեների դստեր առաջին բառերից մեկը լյուքս դասի պայուսակների ապրանքանիշի անվանումն է (այդ պայուսակների գները 300 հազար դոլարի են հասնում)։ Համացանցում կադրեր հայտնվեցին, որոնցում 2 տարեկան Սթորմիին գրկած Ջեները ցուցադրում է սուրբծննդյան զարդերը, հետո հայտնում, որ նվեր ունի դստեր համար, ինչին ի պատասխան աղջիկը հարցնում է. «Birkin?»։

Հարրին ու Մեգանն առաջ են անցել Քիմից ու Քանյեից․ վերջին տասնամյակի ամենաթանկ հարսանիքները

թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (223)

Ըստ թեմայի

«Դուք դեռ ամուսնուս չգիտեք». Քարդաշյանը պատմել է Քանյե Ուեսթի պերֆեկցիոնիզմի մասին
Քանյեն Հիլարիից լավն է. Դեն Բիլզերյանը հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
Առանց թիկնապահի և արգելափակոցների. Քանյե Ուեսթը «մահացու» համերգ է տվել բանտում. տեսանյութ
Քարդաշյանների գրեթե ամբողջ ընտանիքը նկարահանվել է Քանյե Ուեսթի նոր տեսահոլովակում
Ինչպես է հայկական ջուրը գերել Դարեն Արոնոֆսկուն, Քանյե Ուեսթին, Քարդաշյանին և այլ աստղերի
թեգերը:
տեսանյութ, աղջիկ, երգ, Քիմ Քարդաշյան, Քանյե Ուեսթ

Գլխավոր թեմաներ