19:37 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
22010

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հուզվել է ամուսնու անակնկալից։ Մատուցված նվերը ոչ միայն շքեղ է, այլև խորհրդանշական։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik.  Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շքեղ և խորհրդանշանական նվեր է ստացել ամուսնուց` Քանյե Ուեսթից։ Նա Instagram–ի իր էջում մի լուսանկար է հրապարակել, որում երևում է նրա պարանոցից կախված ինքնատիպ կախազարդը։  

Աստղային դուետ. Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը երգել է ռեփեր հոր հետ. տեսանյութ

Քիմը հիացմունքով է խոսել ամուսնու նվերի մասին։

«Եթե ուշադիր նայեք իմ վզնոցին, կտեսնեք, որ դա Քանյեի` ինձ ուղարկած հաղորդագրությունն է։ Այդ հիասքանչ տեքստը նա փորագրել է Cartier–ի ոսկյա շերտի վրա։ Երբ խոսքը նվերներին է վերաբերում, նա շատ ուշադիր է»,- լուսանկարին կից գրել է Քարդաշյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

Նշենք, որ կախազարդի վրա փորագրված հաղորդագրության տեքստը Քիմը հրապարակել է Twitter-ի իր էջում:

Հայկական ուտեստներ Քիմ Քարդաշյանի ծնունդին. ամուսնու և մոր անակնկալը

«Սա է քո կյանքը. ամուսնացած լինել և չորս երեխաներ ունենալ։ Անմեղ դատապարտյալներին օգնել դուրս գալ բանտից։ Լինել «Vogue»-ի շապիկներին։ Ամեն կիրակի ընտանիքի հետ եկեղեցի գնալ։ Այս ամենը քո երազանքներն են, որոնք իրականություն են դարձել»,- նշված է տեքստում։

Քիմի երկրպագուներին շատ է դուր եկել նվերը։ Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել Քանյեի հասցեին։

«Լավագույն ամուսին», «Քանյե, կեցցես», «հիասքանչ նվեր է», «ֆանտաստիկ զույգ եք»,- գրել են նրանք։

Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը

Քանյե Ուեսթը և ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ամուսնացել են 2014 թվականին: Այժմ զույգը չորս երեխա ունի` 2 դուստր՝ Նորթն ու Չիկագոն, 2 որդի՝ Փսալոմն ու Սեյնթը:

Ըստ թեմայի

Անգամ Քարդաշյանն է հիացած. Բելլա Հադիդը տեսանյութ է հրապարակել, որում առանց կրծկալի է
Որդու ծնունդ ու Ամանոր. Քարդաշյանի տանն արդեն տոնական տրամադրություն է. լուսանկար
«Քիմ Քարդաշյանը, այս ֆանտաստիկ կինը...». Նաիրա Զոհրաբյանը գրառում է արել
Քիմ Քարդաշյանը շնորհավորել է հայերին ու սուրբծննդյան ծաղրանկար «նվեր» ստացել
թեգերը:
երկրպագու, անակնկալ, Քանյե Ուեսթ, նվեր, Քիմ Քարդաշյան

Գլխավոր թեմաներ