14:08 28 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
23 0 0

1945 թվականի մայիսի 9-ը նորովի ներկայացնող վավերագրական սոցմեդիանախագիծը հասանելի կլինի սոցիալական ցանցերի հինգ էջերում:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. RT հեռուստաալիքը #СтраницыПобеды նախագիծ է սկսում, որը Հայրենական մեծ պատերազմի մասին կպատմի 5 առցանց հարթակներում։

«Սա վավերագրական բազմակողմանի սոցմեդիանախագիծ է, 1945 թվականի մայիսի 9-ին ուղղված հատուկ հայացք։ Հաղթանակի պատմություն, որը երիտասարդները ժամանակակից մեդիաների լեզվով պատմում են երիտասարդների համար սոցցանցերի հինգ հարթակներում», – նշված է նախագծի նկարագրության մեջ։

Twitter–ի օգտատերերը կկարողանան 1945 թվականի վերջին ամիսների իրադարձություններին հետևել «իրական ժամանակի» ռեժիմում այնպես, ինչպես եթե այդ իրադարձությունների մասնակիցները սեփական միկրոբլոգը վարեին։

Instagram–ում պատերազմական տարիների բազմաթիվ նամակներից հատվածներ կներկայացվեն «Անվերջանալի նամակի» տեսքով։

Digital art ոլորտում աշխատող–նկարիչները VR, 3D, գունափոխությունների և այլ տեխնոլոգիաների օգնությամբ Facebook–ում կներկայացնեն այդ տարիների պաստառներն ու նկարները։

Հայրենական մեծ պատերազմի ժառանգությունը կքննարկի նաև հաղորդավարուհի Անյա Ֆյոդորովան։ Նրա աուդիոնյութերին հնարավոր կլինի հետևել մի քանի հարթակներում, այդ թվում` ВКонтакте սոցցանցում։

YouTube–ում կհայտնվի «Հաղթանակի այբուբենը. Բրեստից մինչև Ռեյխսթագ» («Азбука Победы: От Бреста до Рейхстага») վավերագրական ֆիլմը։Անցած տարվա ամռանը #СтраницПобеды նախագծի գործարկման նախաշեմին թիմը ներկայացրել էր «Մայիս» («Май») տառատեսակը։ Թիմին անդամներին ոգեշնչել էին այն գրությունները, որոնք 1945 թվականի գարնանը խորհրդային զինվորները թողել էին Ռեյխսթագի պատերին։

Ինչ փոխեց 2019–ը հայ–ռուսական հարաբերություններում. արդարացա՞ն բացասական կանխատեսումները

Ըստ թեմայի

Եթե ժամանակացույցը թույլ տա, Թրամփը մայիսի 9–ին կլինի Ռուսաստանում. Լավրով
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է 100-ամյակը նշող հայ վետերանին. լուսանկարներ
ՀՀ նախագահը կմեկնի Մոսկվա, եթե նրան հրավիրեն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին
թեգերը:
Հայրենական մեծ պատերազմ, տեսանյութ

Գլխավոր թեմաներ