09:40 20 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
233 0 0

Սկանդալային դքսուհին իր պահվածքով հասկացնել է տալիս, որ մտադիր չէ այլևս վերադառնալ Լոնդոն։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, վերջակետ դնել անցյալին. նախկին դերասանուհին աշխատանքից ազատել է բրիտանացի բոլոր աշխատողներին։

Մինչ արքայազն Հարրին փորձում է հարթել թագավորական կարգավիճակից հրաժարվելու իրենց անսպասելի որոշման տարաձայնությունները, նրա կողակիցը նոր կյանք է կառուցում Կանադայում։ Պարզվել է, որ Վինձորում գտնվող վերանորոգված տունն այլևս պետք չէ, և ամուսինները տնային անձնակազմի ծառայությունների կարիք չունեն։

Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, Մեգան Մարքլն աշխատանքից ազատել է ամբողջ անձնակազմին։

Թագավորական պաշտոնյաները նշել են, որ Մարքլը հեշտությամբ է հրաժեշտ տվել այն մարդկանց, որոնց նախկինում ընտրել էին առանձնահատուկ բծախնդրությամբ։ Եվ դա վկայում է, որ նա այլևս չի վերադառնա։

«Վերադարձրեք Մեգանի ոճաբանին». դքսուհին վերագտել է իր ժպիտը Կանադայում

Ավելի վաղ դուքսն ու դքսուհին հասկացնել էին տվել, որ ուզում են պահպանել նստավայրը, բայց սկսել են նոր տուն որոնել Կանադայում։ Հայտնի է դարձել, որ զույգի` այլ երկիր տեղափոխվելու ծրագրերին բացասաբար են արձագանքել տեղի բնակիչները։

Ըստ թեմայի

Եղիսաբեթ 2–րդը հիասթափված է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որոշումից
Հարրին ու Մեգան Մարքլը մի փոքր ազատություն են ստացել. թագուհին հայտարարություն է արել
Մեգան Մարքլի հայրը պատրաստ է դստեր դեմ ցուցմունք տալ. ԶԼՄ
թեգերը:
Կանադա, Արքայազն Հարրի, Անգլիա, Մեգան Մարքլ

Գլխավոր թեմաներ