09:38 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
9601

Այդ գաղափարը Գայ Ռիչիի «Ջենտլմենները» ֆիլմում նկարահանված դերասանների մոտ առաջացել է դեռ նախորդ տարվա վերջին։ Այդ մասին նրանք խոսում էին նաև իրենց առաջին հարցազրույցների ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Ամերիկացի դերասան Մեթյու Մակքոնահին և բրիտանական կինոյի աստղ Հյու Գրանտը որոշել են ծանոթացնել իրենց ծնողներին ու խնամիություն անել։ 360tv.ru պարբերականը գրում է, որ տարեցները համաձայնել են ժամադրության գնալ։

Այդ գաղափարն Գայ Ռիչիի «Ջենթլմենները» ֆիլմում նկարահանված դերասանների մոտ առաջացել է դեռ նախորդ տարվա վերջին։ Այդ մասին նրանք խոսում էին նաև իրենց առաջին հարցազրույցների ժամանակ։

Սակայն նրանք միայն հիմա են մտահղացումն իրական դարձրել։ Մակքոնահին իր մոր համար ռոմանտիկ ընթրիք է կազմակերպել Հյուի հոր` Ջեյմս Գրանտի հետ։

ԽՍՀՄ–ի տարիների սիրահարները․ ինչպես են ժամադրության գնացել մեր հայրերն ու մայրերը

«Զույգը պետք է հաջորդ շաբաթ հանդիպի, ու ամենայն հավանականությամբ, մենք մինչ առավոտ չենք տեսնի նրանց», - ասել է Մեթյուն, նշելով, որ հույս ունի՝ ժամադրությունը բարեհաջող ավարտ կունենա։

Նա խոստացել է նաև, որ կփորձի իրեն միջնորդի դերում, բայց  պայմանով, որ զույգը 85 տարեկանից մեծ կլինի։

91-ամյա Ջեյմս Գրանտն ու 88-ամյա Քեյ Մակքոնահին այրին են դարձել ավելի քան քսան տարի առաջ։

Ծածկագիր Սոֆիկոյի համար. ինչպես էր սիրեցյալը ժամադրության տեղն ու վայրը հայտնում եթերում

Ըստ թեմայի

Ինչպես ազատվել աներես երկրպագուից. խենթ սիրահարից «թռնելու» հեշտ տարբերակներ
Աստղագուշակ. ովքե՞ր են վայելելու հաճելի ծանոթության ու ձեռքբերումների բերկրանքը
Հայուհու սիրտը գրավելու ուղին. 5 խորհուրդ առաջին ժամադրությանը չխայտառակվելու համար
Որտեղ և երբ է ժամադրության հրավիրում Նազենի Հովհաննիսյանը. լուսանկար
թեգերը:
ծնող, դերասան, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ